Գայանե Շահվերդյանը ծնվել է 1954 թվականին Երևանում։ 1976 թվականին ավարտել է Երևանի ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը, 1982 - 1985 թվականներին ՝ ՀՀ ԳԱԱ, Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան, եղել է նույն ինստիտուտի գիտաշխատող, 1989 - 2001 թվականներին՝ «Սթրես» հոգեկան առողջության կենտրոնի բաժանմունքի վարիչ, 2001 - 2006 թվականներին ՝ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության ամբիոնի վարիչ, 2006 - 2009 թվականներին՝ կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ, 2009 թվականից՝ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժնի սոցիալական հոգեբանության ամբիոնի վարիչ։ 2002 թվականից Եվրոպայի պրոֆեսիոնալ հոգեթերապևտների լիգայի կովկասյան տարածաշրջանի նախագահ (2002)[1][2]:
Աշխատանքները վերաբերում են սոցիալական, բժշկական հոգեբանությանը, հոգեթերապիային[1][3]։