Գայանե Նիկողոսյան
Ծնվել է | հուլիսի 12, 1921[1] |
---|---|
Ծննդավայր | Թիֆլիս, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն |
Մահացել է | 2010 |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1944) |
Մասնագիտություն | հիգիենիստ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1969) |
Գայանե Գերասիմի Նիկողոսյան (հուլիսի 12, 1921[1], Թիֆլիս, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն - 2010), հայ հիգիենիստ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1970): Երևանի բժշկական ինստիտուտի պրոբլեմային հիգիենայի հանձնաժողովի նախագահ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գայանե Նիկողոսյանը ծնվել է 1921 թվականի հուլիսի 12-ին, Վրաստանի Թիֆլիս քաղաքում։ 1944 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1943 թվականից աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում։ 1959-1985 թվականներին եղել է երեխաների և դեռահասների հիգիենայի ամբիոնի վարիչ, Առողջության և ատամնաբուժական ֆակուլտետների դեկան, 1970-1989 թվականներին՝ ՀԽՍՀ առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանության գլխավոր մասնագետ, Երևանի բժշկական համալսարանի պրոբլեմային հիգիենայի հանձնաժողովի նախագահ։ 1992 թվականից բնակվել է Լոս Անջելեսում[2]։
Աշխատանքները վերաբերում են երեխաների առողջական վիճակի, ֆիզիկական զարգացման, մանկական հիմնարկներում ուսումնադաստիարակչական աշխատանքների հարցերին։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է 2010 թվականին։ Թաղված է Երևանի Թոխմախի գերեզմանատանը[3]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հիգիենիստների հասարակական խորհրդի անդամ։
- «Երեխաների և դեռահասների հիգիենայի» հարցերով հանձնաժողովի անդամ։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երեխաների ուսումնա-դաստիարակչական պրոցեսի կազմակերպումը, Նիկողոսյան Գայանե Գերասիմի, ՀԽՍՀ Առողջապահության մինիստրության սանլուստուն, Երևան, «Հայաստան», 1976։
- Նիկողոսյան Գ. Գ., Երեխաների և դեռահասների հիգիենա, Երևան, 1967։
- Երեխաների և դեռահասների հիգիենայի դասագիրք, Նիկողոսյան Գայանե Գերասիմ, Հայկական ԽՍՀ առողջապահության մինիստրության գիտական բժշկական խորհուրդ, Երևան, «Հայաստան», 1967։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=13027
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 226։
- ↑ «The memorial of Nikoghosyan Gayane (Գայանե Նիկողոսյան Գերասիմի) buried at Yerevan's Tokhmakh cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 11-ին.
|