Գայանայի ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գայանայի ազգային թանգարան
Տեսակազգային թանգարան
Երկիր Գայանա
ՏեղագրությունՋորջթաուն
Ղեկավարության նստավայրՋորջթաուն, Գայանա
Քարտեզ
Քարտեզ

Գայանայի ազգային թանգարան, թանգարան, որը հիմնադրվել է 1868 թվականի փետրվարի 13-ին Գայանայի Դեմերարա Մահայկա նահանգի Ջորջթաուն քաղաքում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանի փոխնախագահ Շեխավաթի այցը Գայանայի ազգային թանգարան, 2006 թվականի նոյեմբերի 7

Թանգարանի ստեղծման գաղափարը պատկանում է Բրիտանական Գվիանայի Թագավորական գյուղատնտեսական և առևտրային ընկերության (անգլ.՝ Royal Agricultural and Commercial Society, RACS) անդամներին։ 1844 թվականին, երբ Ընկերությունը հիմնադրվեց[2], նրա նպատակներից մեկն էր թանգարան կառուցել, որտեղ կցուցադրվեն տեղական օգտակար հանածոների, հողի, փայտանյութի, մրգերի, սերմերի, մաստակների, խեժերի, ներկերի և դեղամիջոցների, ինչպես նաև երկրի բուսական և կենդանական աշխարհի նմուշները։ Բրիտանացի հետազոտող Ռոբերտ Շոմբուրգը[3], գերմանացի բուսաբան Կարլ Ֆերդինանդ Ապունը, պարոն Բրատը և Ու. Խ. Քեմփբելը RACS-ին նվիրեցին տարբեր ցուցանմուշներ (ներառյալ 55 բնական ծառեր, հանքանյութեր Անգլիայից և բուսաբանական և երկրաբանական նմուշներ)՝ թանգարանային հավաքածու ստեղծելու համար։ Սակայն, 1864 թվականին բռնկված հրդեհը ոչնչացրեց նվիրաբերված հավաքածուները։

Բրիտանական Գվիանայի թանգարանային ընկերությունը հիմնադրվել է 1867 թվականին։ Շենքը, որ կառուցվել էր, պետք է դառնար «գիտության, արվեստի և արդյունաբերության մշտական տուն»։ Այդ նախագիծը մեծ ֆինանսական աջակցություն է ստացել հասարակության կողմից, իսկ ընկերության նոր թանգարանը բացվել է 1868 թվականի փետրվարի 13-ին։ Այդ ժամանակի գաղութատիրական թերթը շենքը նկարագրել է որպես «հոյակապ կառույց»։

Թանգարանի առաջին հոգաբարձուն է եղել դոկտոր Հ. Վիտլոկը, առողջապահական ոլորտի աշխատող, որին փոխարինել է պարոն Ֆրեսոնը։ 1877 թվականին կառավարությունն այդ պաշտոնում նշանակել է Էվերարդ իմ Տուրնին։ Նա հմուտ հոգաբարձու էր, ով ճանապարհորդում էր տարբեր շրջաններում՝ թանգարանի համար ազգաբանական նմուշներ և այլ իրեր որոնելու նպատակով։ Երբ RACS-ը թողարկել է «Timehri» ամսագիրը, Տուրնը դարձել է դրա խմբագիրը։ Թանգարանում նշանակալի ներդրումներ կատարած մյուս հոգաբարձուների թվում են եղել Ջոն Ջոզեֆ Կվելչը, Ջեյմս Ռոդուեյը և դոկտոր Ուոլտեր Ռոտը։

1934 թվականին Գայանայի ազգային գրադարանը ստացել է երկրորդ հարկը, որն օգտագործվել է թանգարանային հավաքածուների տեղակայման համար, ինչը հնարավոր է դարձել Կարնեգիի կորպորացիայի դրամաշնորհներով։ Կառավարությունը ստանձնել է RACS թանգարանի պատասխանատվությունը 1936 թվականին՝ այն վերանվանվելով Բրիտանական Գվիանայի թանգարան։ Այն ղեկավարել է Գայանայի ազգային գրադարանի կոմիտեն[4]։ Նույն թվականին Պ. Ստորեր Պեբերդին դարձել է նոր հոգաբարձու։ 1937 թվականի փետրվարի 19-ին նրա ղեկավարության ընթացքում Ազգային գրադարանի վերջին հարկում բացվել են տնտեսական, մարդաբանական և պատմական բաժանմունքները։ Կրթական հարցերով տնօրենը և հոգաբարձուն թանգարանում կազմակերպել են հանրային դասախոսություններ։ Պեբերդին ճանապարհորդում էր երկրի խորքային շրջաններ և հավաքագրում նյութեր, որոնք ավելացվում էին Բրիտանական Գվիանայի թանգարանի հավաքածուին։ 1943 թվականին նրան փոխարինել է Վենսենտ Ռոտը։

1945 թվականի փետրվարի 23-ին Բրիտանական Գվիանայի թանգարանի դիմացի տարածքում գտնվող Բուկերսի դեղատանը բռնկված հրդեհը տարածվել է թանգարանի բնապատմական բաժանմունքում, ընթերցասրահներում և RACS–ի գրադարանում։ Գայանայի ազգային գրադարանն անվնաս է մնացել հրդեհից՝ պաշտպանելով ազգաբանական հավաքածուն։ Հրդեհից հետո Մեյն սթրիթի 53-րդ տեղամասն օգտագործվել է որպես տաքսիդերմիական լաբորատորիա` բնապատմական ցուցանմուշների վերակառուցման համար։

Այն ժամանակվա նահանգապետ սըր Գորդոն Լետեմը 1945 թվականի մարտի 16-ին հանդիպեց պետական պաշտոնյաների հետ՝ առաջարկելով Բրիտանական Գվիանայի ավերված թանգարանի տեղում մշակութային կենտրոն կառուցել։ Շենքում տեղակայված են եղել ընթերցասրահներ, Բրիտանական Գվիանայի թանգարան և դրամատիկական ներկայացումների հանդիսասրահ։ Ֆինանսավորման նպատակով առաջարկվել էր դիմել գաղութային զարգացման և բարեկեցության հարցերով հանձնաժողովին։ Դրանից հետո RACS-ը սկսեց կառուցել նոր գրադարան և ընթերցասրահներ։

Գաղութային կառավարությունը միջոցներ է հատկացրել թանգարանի տաքսոդերմիստ Ռամ Սինգհի կրթության նպատակով։ 1946 թվականին պարոն Սինգհը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ տաքսիդերմիա, բուսաբանություն, մարդաբանություն և կենդանաբանություն ուսումնասիրելու նպատակով։ 1947 թվականին նա վերադարձել է Բրիտանական Գվիանա։ Նրա վերադառնալուց առաջ տաքսիդերմիայի լաբորատորիան գլխավոր փողոցից տեղափոխվել է նախկին Կումինգսբուրգի շուկա (1946)։ Հետագա տարիներին ստեղծվեց ժամանակավոր ազգային պատմական թանգարանը, որը բացվեց 1949 թվականին։

Ազգային գրադարանի օգտագործման ընդլայնման հետ մեկտեղ, թանգարանի համար նոր տարածքներ են հատկացվել։ 1950 թվականի հուլիսին RACS-ը Ազգային գրադարանից վերահսկողություն սահմանել է Բրիտանական Գվիանայի թանգարանի վրա։ Նորտ-Ռոուդի և Հինկս-սթրիթի խաչմերուկում գտնվող թանգարանի նոր շենքը բացվեց 1951 թվականի հուլիսի 28-ին[5], Նորին Գերազանցություն, սպա, կառավարության ղեկավար, հարգարժան Ջոն Գատչի կողմից։

Արտեֆակտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի շատ ցուցանմուշներ այստեղ են գտնվում ավելի քան հիսուն տարի, ինչպես, օրինակ, խոզի մուրճը, որը ցուցադրվում էր ավելի քան վաթսուն տարի[6]։ Գոյություն ունեն նաև տրանսպորտի և նավահանգիստների վարչության լաստանավերի մանրանկարչական տարբերակներ։ Ցուցահանդեսում ներկայացված է նաև PR1 ավտոմոբիլը, որն օգտագործել է վարչապետ դոկտոր Պտոլեմեյ Ռիդը իր քաղաքական պաշտոնավարման ընթացքում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sirvaitis, Karen (2009). Guyana in Pictures. Twenty-First Century Books. էջ 72. ISBN 1-57505-963-0. «Guyana National Museum.»
  2. Lloyd F. Kandasammy (2007 թ․ օգոստոսի 23). «A brief History of the National Museum of Guyana». Stabroek News. էջեր 16 of 35. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին. «The history of the museum dates back to 1844»
  3. Aldershot, ed. (2006). The Guiana travels of Robert Schomburgk, 1835-1844 / edited by Peter Rivière. Burlington. ISBN 0904180867.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) LCCN 2005024025
  4. Kaieteurnews, ed. (2012 թ․ սեպտեմբերի 16). «The National Library – serving Guyana for 103 years». Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
  5. «Guyana National Museum». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
  6. «A visit to the National Museum». Guyana Chronicle (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հունիսի 15. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  7. «Guyana National Museum- From the ashes upwards…». Things Guyana (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.