Գաղութահայ տարեգիրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաղութահայ տարեգիրք
Տեսակհրատարակչություն
Գլխավոր խմբագիրՄկրտիչ Պոտուրյան
Հրատարակման վայրԲուխարեստ

«Գաղութահայ տարեգիրք», Բուխարեստի «Գաղութահայ հրատարակչականի» հրատակչություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1939-1941 թվականներին Բուխարեստում (3 գիրք)։ Խմբագիր՝ Մկրտիչ Պոտուրյան։

Տպագրել է պատմաբանասիրական հոդվածներ, հայկական գաղթավայրերի, ինչպես նաև բժշկության, դրամագիտության, երաժշտության, պատմության վերաբերյալ նյութեր, ծանոթացրել հայկական և հունական դիցաբանություններին։

Տարեգրքում տեղ են գտել Կոմիտասի, Թեոդիկի նամակները, հայ նշանավոր գործիչների կենսագրություններ, հուշագրություններ, թարգմանություններ՝ եվրոպական գրականությունից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։