Գալուստ Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գալուստ Պողոսյան
Ծնվել էմայիսի 1, 1923(1923-05-01)
Տավուշ, Ղազախի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2008[1]
Մասնագիտությունքիմիկոս
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1951)
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1973) և պրոֆեսոր (1971)

Գալուստ Մնացականի Պողոսյան (մայիսի 1, 1923(1923-05-01), Տավուշ, Ղազախի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2008[1][2]), հայ քիմիկոս-օրգանիկ։ Քիմիական գիտությունների դոկտոր (1973) պրոֆեսոր (1981

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1952 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ Օրգանական քիմիայի ինստիտուտում, 1977-2004 թվականներին եղել է մոնոմերների և պոլիմերների քիմիայի լաբորատորիայի վարիչ։

Մահացել է 2008 թվականին։ Թաղված է Երևանի Շահումյան գերեզմանատանը[2]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են օրգանական նյութերի սինթեզին։ ՍԻՄ-եռազինային մոնոմերներից ստացել է բարձր հաճախական ճառագայթատեխնիկայի և մեքենաշինության համար կարևոր բարձրջերմաստիճանային պոլիմերներ, որոնց մեխանիկական կայունությունը պահպանվում Է մինչև 500°С տաքացնելիս։ Ակրիլամիդի հիմքի վրա ստեղծել Է մոնոմեր-պոլիմեր բաղադրամասերով համակարգեր, որոնցով ներծծված հողը դառնում Է առավել անջրանցիկ[3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Политриазины, Е., 1987 (համահեղինակ)։
  • Синтез и полимеризация замещенных в ядре стиролов. Е., 1983 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://hush.am/index.php?route=product/hush&grave_id=hush7f01671cba64a26
  2. 2,0 2,1 «The memorial of Poghosyan Galust (Գալուստ Պողոսյան Մնացականի) buried at Yerevan's Shahumyan cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալուստ Պողոսյան» հոդվածին։