Գալինուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալինուս
 
Մասնագիտություն՝ զորավար
Ծննդյան օր 7-րդ դար
Ծննդավայր Հայկական մարզպանություն
Վախճանի օր 636
Վախճանի վայր Al-Qādisiyyah, Najaf Governorate, Իրաք
Քաղաքացիություն  Սասանյան Պարսկաստան

Գալինուս (պարսկական աղբյուրներում՝ Գլինոշ. թարգմանաբար նշանակում է հավերժական կյանք), 7-րդ դարի հայ իշխան, ով եղել է Սասանյան Իրանի կարևոր դեմքերից։ Նա Խոսրով Բ-ին հսկող պահակախմբի հրամանատարն էր վերջինիս բանտարկության ժամանակ։ Հետագայում եղել է սասանյան զորքի հրամանատարներից մեկը արաբների հարձակմանը դիմադրելու ժամանակ։

Նախապատմություն և ինքնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալինուս անունը դրա բնօրինակ հունարեն Գալեն-ի արաբական ձևն է։ [1] Ըստ Պուրշարիատիի՝ ամենայն հավանականությամբ, Գալինուս-ը ոչ թե անձնանուն էր, այլ տիտղոսի անվանում։ Նա [2] Սասանյան պատմության մեջ դերակատարում ունեցած հայ ազնվականներից էր [2] և, թերևս, կարող է լինել նույն անձը, ինչ Մուշեղ III Մամիկոնյանը կամ Գրիգոր Սյունին, ովքեր երկուսն էլ 7-րդ դարի սկզբին ծառայել են Սասանյաններին։ [2]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սասանյան Միջագետքի և դրա հարակից տարածքների քարտեզը

Գալինուսն առաջին անգամ հիշատակվում է որպես Խոսրով II-ին հսկող պահակախմբի հրամանատար՝ վերջինիս բանտարկության [2] ժամանակ, որը տեղի է ունեցել 628 թվականին Խոսրովի որդու՝ Քավադ Երկրորդի կարգադրությամբ։ Կասկարի ճակատամարտում կրած պարտությունից հետո[3] Գալինուսը 60 000-անոց զորքով Հազկերտ III- ի կողմից ուղարկվել է կայսրության բոլոր բանակների գլխավոր հրամանատար Ռոստոմ Ֆարոխզադի հետ ջախջախելու ներխուժող արաբական զորքերը ալ-Քադիսիայի ճակատամարտում։ Գալինուսը ղեկավարում էր բանակի աջ կենտրոնը։[փա՞ստ]</link>Այդ ճակատամարտում Ռոստոմի զոհվելուց և մյուս հրամանատարների ետ քաշվելուց հետո Գալինուսը ղեկավարել է սասանյան բանակի մնացորդները[4]։[Հղում աղբյուրներին] Նա հաջողել է իր հսկողության տակ վերցնել կամուրջը և կարողացել է սասանյան բանակի մեծ մասը ապահով կերպով անցկացնել կամրջով[5]։[Հղում աղբյուրներին] Սակայն ալ-Քադիսիայի ճակատամարտում ինքն էլ է զոհվել[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Al-Tabari, 1985–2007, v. 5: p. 49 (note #953)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Pourshariati, 2008
  3. Parvaneh Pourshariati, 216.
  4. The origins of the Islamic state By Abu Al-Abbas Ahmad Bin Jab Al-Baladhuri, Philip Khûri Ḥitti
  5. The Sāsānids, the Byzantines, the Lakhmids, and Yemen By Ṭabarī, Clifford Edmund Bosworth
  6. Parvaneh Pourshariati, 157.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Al-Tabari, Abu Ja'far Muhammad ibn Jarir (1985–2007). Ehsan Yar-Shater (ed.). The History of Al-Ṭabarī. Vol. 40 vols. Albany, NY: State University of New York Press.
  • Pourshariati, Parvaneh (2008). Decline and Fall of the Sasanian Empire: The Sasanian-Parthian Confederacy and the Arab Conquest of Iran. London and New York: I.B. Tauris. ISBN 978-1-84511-645-3.