Գազոզավր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գազոզավր
Գազոզավր
Գազոզավրի կմախքը Շանհայի թանգարանում։
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Վերնակարգ Դինոզավրեր
Կարգ Սողունակոնքայիններ
Ենթակարգ Տերոպոդներ
Ցեղ Գազոզավրեր
Լատիներեն անվանում
Gasosaurus Dong & Tang, 1985
Տեսակներ
  • G. constructus Dong & Tang, 1985 տիպիկ տեսակ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Գազոզավր(լատիներեն - Gasosaurus, բառացի՝ «բենզինային սողուն»), Avetheropoda խմբի դինոզավրեր, որոնք պատկանում են սողունակոնքային դինոզավրերի ցեղին։ Այս դինոզավրերը ապրել են միջին յուրայի ժամանակաշրջանում մոտ մ.թ.ա. 165-160 միլիոն տարի առաջ ներկայիս Չինաստանի Սիուչան պրովինցիայում։ Ներկայացված է մեկ տեսակով - Gasosaurus constructus։ Ենթադրվում է, որ տերոպոդների շերտում գտնված Xuanhanosaurus-ը հանդիսանում է գազոզավրի մեծ առանձնյակ, այլ ոչ թե առանձին ցեղ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գազոզավրը ունեցել է մեծ գանգ և ուժեղ հետին վերջույթներ։ Երկարությունը 5 մետր։ Ենթադրվում է, որ եղել է մսակեր։ Գազազավր անվանումը (կամ «բենզինային սողուն») տրվել է չինացի գիտնական Ցի Մինգ Դոնգի[1] կողմից նավթավերամշակող ՝ Dashanpu կազմակերպության պատվին, որի աշխատակիցների կողմից հայտնաբերվել էին գազոզավրի մնացորդները։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր կարծիք այն մասին, թե որ խմբին է պատկանում այս դինոզավրը՝ չկա։ Տարբեր գիտնականներ այս դինոզավրին դասակարգում են ինչպես Megalosauridae, այնպես էլ ցելուրոզավրերի ընտանիքին։ Վերջին հետազոտությունների արդյունքում Holtz-ը (2004) թվականին գազոզավրին մտցրեց Avetheropoda[2] խմբի մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Z. Dong and Z. Tang. 1985. «A new Mid-Jurassic theropod (Gasosaurus constructus gen. et sp. nov.) from Dashanpu, Zigong, Sichuan Province, China». Vertebrata PalAsiatica 23(1):77-83
  2. T. R. Holtz, R. E. Molnar, and P. J. Currie. 2004. «Basal Tetanurae». In D. B. Weishampel, P. Dodson, and H. Osmolska (eds.), The Dinosauria (second edition). University of California Press, Berkeley 71-110

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]