Գազանների թագավորը (Urdu دی ڈونکی كِنگ The Donkey King) լիամետրաժ համակարգչային անիմացիոն ֆիլմ է, որը թողարկվել է Geo Films և Talisman Studios ստուդիաների կողմից 2018 թվականին։ Առաջին պակիստանական ֆիլմը, որը երկրի սահմաններից դուրս վարձույթի համար կրկնօրինակվել է յոթ լեզուներով[2][3]։
Երիտասարդ ավանակ Մանգուն, ծուռբազուկ լվացքատան աշտատակիցը, որը միշտ փչացնում է իրերը, հանգամանքների անվանական բերումով ընտրվել է գազանների քաղաք` Ազադ -Նագարի նոր թագավոր։ Նա ստիպված է հաղթահարել ոչ միայն սեփական ծուլությունն ու հիմարությունը, այլև ընկերների անվան տակ քողարկված խաբեբաներին, այլև քաղաքին սպառնացող ստոր թշնամուն։ Բացի պայծառ գույներից, կրակոտ երաժշտությունից և գեղեցիկ կերպարներից, ֆիլմը սուր երգիծանք է պարունակում նախընտրական տեխնոլոգիաների վերաբերյալ։