Գազանալիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գազանալիճ
Կոորդինատներ
Տեղագրություն Հայաստան Հայաստան Սյունիքի մարզ
Ավազանի մակերեսը 0,18 կմ²
Միջին խորությունը 10 մ
Միջին բարձրությունը 3112 մ

Գազանալիճ, Գազանա, Գազան, Գսպւսնափե, Կազան, Ղազան, Ղազանգյոլ, լիճ Հայաստանի Սյունիքի մարզում, Զանգեզուրի լեռների կատարային մասում, Քաջարանից 11 կմ հյուսիս–արևմուտք, Գեղի գետի ակունքում։

Գտնվում է ծովի մակարդակից 3112 մ բարձրության վրա։ Մակերեսը 1,8 հա, խորությունը մինչև 10 մ, ավազանը՝ 2 կմ², ծավալը՝ 57 5000 մ³։ Ունի հրաբխային ծագում։ Առաջացել է հրաբխի խառնարանում և փաստորեն բաղկացած է 3 լճակներից։ Ամառը ջրի ջերմությունը մոտ 13 °C։ Ջրերը քաղցրահամ են։ Ջրմուղով ջրերը տարվում են Կապան քաղաք[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 25 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 767 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 644