Գադելշա ջրվեժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գադելշա ջրվեժ
Տեսակջրվեժ և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք
Երկիր Ռուսաստան
Վարչատարածքային միավորՌուսաստան

Գադելշա, ջրվեժ Խուդոլազ գետի վերին հատվածում (բաշկ.` Տույալյաս), Իրենդըկ լեռնաշղթայի արևելյան լանջին։ Բարձրությունը ծովի մակարդակից մոտավորապես 800 մետր է։ Բաղկացած է 3 աստիճանից։ Վերին աստիճանը 1,2 մետր բարձրությամբ է, երկրորդ և երրորդը` 7 մետր յուրաքանչյուրը, իսկ ջրվեժի ընդհանուր բարձրությունը գերազանցում է 15 մետրը։ Այն ամենաբարձր ջրվեժն է Բաշկորտոստանում[1][2]։

Ջրվեժը հայտնի է նա Տույալյաս, Տույալաս և Իբրահիմովսկի ջրվեժ անուններով[1][2][3] : Ջրվեժը գրավում է զբոսաշրջիկներին հարևան տարածաշրջաններից և հանրապետություններից։ Հատկապես գեղեցիկ է գարնանը, ձյան հալոցքի ժամանակ։ Մոտակայքում գտնվում է զբոսաշրջային բազա։

Գադելշա ջրվեժը հանդիսանում է որպես բնության հուշարձան 1965 թվականից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Фаткуллин Р. А. Կաղապար:Башкирская энциклопедия
  2. 2,0 2,1 Н. Рундквист, О. Задорина. Гадельша Արխիվացված 2020-11-27 Wayback Machine // Урал. Иллюстрированная краеведческая энциклопедия. — Издательство «Квист», 2013.
  3. А. А. Мулдашев. Водопад Гадельша (Ибрагимовский) // Реестр особо охраняемых природных территорий Республики Башкортостан / отв. ред. А. А. Мулдашев. — Уфа: Издательский центр «МедиаПринт», 2010. — С. 68—69.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]