Գագիկ Պողոսյան (պատմաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գագիկ Պողոսյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 16, 1961(1961-03-16) (63 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունպատմաբան և cultural studies scholar

Գագիկ Հայկի Պողոսյան (Խաղբակյան) (մարտի 16, 1961(1961-03-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, մշակութաբան, պահեստի սպա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Պողոսյանը ծնվել է 1961 թվականի մարտի 16-ին Երևանում։ 1978 թվականին ավարտել է Երևանի Անտոն Չեխովի անվան № 55 դպրոցը։

1983 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։

Գագիկ Պողոսյանը 1988 թվականից գլխավորել է հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության պաշտպանության, պահպանության ու պրոպագանդայի «Խորան» հասարակական կազմակերպություն։ Կազմակերպել և մասնակցել է մի քանի տասնյակ հնագիտական ու հետազոտական արշավախմբերի, որոնք ուղղված են եղել ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս գտնվող ճարտարապետական հուշարձանների հայտնաբերմանը և անձնագրավորմանը։

Զեկույցներով մասնակցել է ավելի քան չորս տասնյակ գիտաժողովների։ Եղել է մեկ տասնյակից ավելի գիտահանրամատչելի ֆիլմերի գաղափարի հեղինակն ու սցենարիստը։ Հեղինակել է հարյուրից ավելի գիտական հոդվածներ ու հրապարակումներ՝ նվիրված հայ ժողովրդի պատմությանն ու ճարտարապետությանը[1]։

Հայտնի է Գագիկ Պողոսյանի «Ճարտարապետության հայկական հուշարձաններն ու տեղանուններն աշխարհում» յոթհատորյա աշխատանքով։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ պետական սահմանների պաշտպանության գործում սահմանապահ զորքերին ակտիվ օգնություն ցուցաբերելու համար պարգևատրվել է «Սահմանապահների պատանի օգնական» նշանով (1975),
  • Memorial award, Caucasus Studies Institute, Թեհրանի համալսարան (4 օգոստոսի, 2010),
  • Մեդալ «Ի հիշատակ Ռուսաստանի և Պարսկաստանի միջև հաշտության պայմանագրի կնքման 200-ամյակի» (7 հոկտեմբերի, 2013, ՌԴ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]