Գագիկ Մանուկյան
Jump to navigation
Jump to search
Գագիկ Մանուկյան | |
---|---|
Ի ծնե | Գագիկ Մանուկյան |
Ծնվել է | ապրիլի 20, 1952 (67 տարեկան) |
Ծննդավայր | Երևան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ակտիվ շրջան | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Գագիկ Մանուկյան (1952, ապրիլի 20, Երևան), հայ նկարիչ։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1976 թվականին ավարտել է Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ 1982 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։ Նրա արվեստում աչքի է ընկնում էքսպրեսիոնիզմը, կուբիզմը և աբստրակտ ոճը[1]։
1980-ականներին եղել է մի շարք ֆիլմերի նկարիչ՝
- «Հյուրանոց Տատիկ», 1980
- «Բաժանում սատանայի հետ», 1981
- «Արձակուրդներ ծովափին», 1986
- «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ», 1987
1996 թվականից բնակվում և ստեղծագործում է Չեխիայում։ Համագործակցել է «Miro Gallery» ընկերության հետ Բեռլինում և Պրահայում։ Աշխատանքները գտնվում են Հայաստանի և արտերկրի բազմաթիվ պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում։ 2012 թվականին Երևանում ունեցել է անհատական ցուցահանդես[2]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մասարիկ գեղարվեստի ակադեմիա, Պրահա, 1996
- Franz Kafka եվրոպական արվեստագետների դիպլոմ, 1999
- Սալվադոր Դալի մրցանակ, 2000