Գագիկ Կրյուչկյան
Գագիկ Կրյուչկյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 3, 1946 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 27, 2016 (70 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1968) |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1986) և պրոֆեսոր (1988) |
Գագիկ Յուրիի Կրյուչկյան (հունվարի 3, 1946, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 27, 2016), հայ ֆիզիկոս (լազերային ֆիզիկա)։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1988), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2006)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գագիկ Կրյուչկյանը ծնվել է 1946 թվականին Երևանում։ 1968 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ 1970-1973 թվականներին սովորել է ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրայում։ Աշխատել է ԵՊՀ-ում, Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում, եղել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի տեսական ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի քվանտային օպտիկայի և քվանտային ինֆորմատիկայի լաբորատորիայի վարիչ[2]։
Աշխատանքները վերաբերում են լազերային ֆիզիկայի, քվանտային օպտիկայի և քվանտային ինֆորմացիոն տեխնոլոգիաների ուսումնասիրությանը, կոմպլեքս համակարգերի մոդելավորմանն ու համակարգչային ֆիզիկայի խնդիրներին։ Ավելի քան 78 գիտական հոդվածների, մեկ գրքի, 22 գիտական զեկույցների հեղինակ է։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պողոսյան մրցանակ (2002)[3]
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Modern optics and photonics: atoms and structured media / editors, Gagik Yu. Kryuchkyan, Gagik G. Gurzadyan, Aram V. Papoyan. by International Advanced Research Workshop on "Modern Problems in Optics and Photonics" (2009: Yerevan, Armenia), Singapore, Hackensack, NJ: World Scientific, c 2010.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Armenia, National Academy of Sciences of. «National Academy of Sciences of Armenia». www.sci.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «АФ РАЕН - Члены Академии». www.raen.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Հետազոտություններ քվանտային տեխնոլոգիաների ուղղությամբ գիտական հոդվածների շարքի համար». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 19-ին.
![]() | Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գագիկ Կրյուչկյան» հոդվածին։ |
|
- Հունվարի 3 ծնունդներ
- 1946 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 27 մահեր
- 2016 մահեր
- ԵՊՀ դասախոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ ֆիզիկոսներ
- ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ
- Պողոսյան մրցանակի դափնեկիրներ