Գագիկ Խաչատուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գագիկ Խաչատուրյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 3, 1997(1997-02-03)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Մահացել էհոկտեմբերի 2, 2020(2020-10-02)[1] (23 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Մասնագիտություներգիչ և ազատամարտիկ

Գագիկ Սուրենի Խաչատուրյան (փետրվարի 3, 1997(1997-02-03), Երևան, Հայաստան - հոկտեմբերի 2, 2020(2020-10-02)[1]), հայ երգիչ, Արցախյան երկրորդ պատերազմի ազատամարտիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1997 թվականի փետրվարի 3-ին Երևանում։ Մանկության տարիներին ընտանիքով տեղափոխվել է Թբիլիսի։

2003 թվականից հաճախել է Թբիլիսիի թիվ 104 դպրոց։

2004 թվականին դարձել է «Փոքրիկ հայեր» երգչախմբի անդամ։ Զուգահեռ դրան Հաճախել է նաև դաշնամուրի դասերի։

2006 թվականին մասնկացել է «Արևիկ» բարեգործական հիմնադրամի կազմակերպած փառատոնին և ստացել վկայագիր։

2007 թվականին վերադարձել է Երևան։ Նույն թվականից ուսումը շարունակել է Երևանի Ն.Սաֆարյանի անվան թիվ 164 հիմնական դպրոցում։ Դպրոցին կից հաճախել է Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոցի դաշնամուրի բաժին և ավարտել այն կարմիր դիպլոմով։

2007- 2009 թվականներին սովորել է Հայաստանի երգի պետական թատրոնին կից դպրոց ստուդիայի վոկալի բաժնում։

2011 թվականին մասնակցել է Գյումրիում կայացած երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային երրորդ մրցույթ-փառատոնին որպես դաշնակահար և պարգևատրվել է վկայագրով։

2012 թվականին, մասնակցելով «Ռուսաստանի սիրված երգեր» մրցույթ-փառատոնին, հաղթել է և պարգևատրվել դիպլոմով։

2012 թվականից հաճախել է Երևանի Թ.Կրպեյանի անվան թիվ 62 ավագ դպրոց։

2014 թվականին Հիմնել է երաժշտական խումբ, որն ամեն տարի ներկայացրել է Եվրատեսիլ միջազգային երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող երգերի cover տարբերակները։

2015 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժին։

2016 թվականին մասնակցել է «Իքս Ֆակտոր» հեռուստաերաժշտական մրցույթին։

2018 թվականին եղել է Ֆրանկոֆոնիայի տասնյոթերորդ գագաթնաժողովի ռեժիսորին օգնական։

2018 թվականին դարձել է «Divisi choir» երգչախմբի անդամ։

2018 թվականից սկսել է երգել նաև Երևանի Սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցում։

2018-2019 թվականներին Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության ժամանակ եղել է ռեժիսորի օգնական։

Նույն թվականին, երգելով «Hi Music Band» վոկալ անսամբլում, արժանացել է Գրան Պրե մրցանակի։

2019 թվականին Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում աշխատում էր որպես միմանսի դերակատար։

2019 թվականին ընտրվել է Երևանի կոնսերվատորիայի ուսանողական խորհրդի նախագահ։

2019 թվականին գերազանցությամբ ավարտել է ԵՊԿ-ն և ընդունվել ԵՊԿ վոկալ-տեսական ֆակուլտետի ակադեմիական երգեցողության բաժնի մագիստրատուրա։

Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին Գագիկն անցել է պարտադիր զինվորական ծառայության Մեխակավանում։ Ուներ կրտսեր սերժանտի կոչում։ Իր սահմանադրական պարտքը հայրենիքի հանդեպ բարեխղճորեն կատարելու համար պարգևատրվել և ստացել է շնորհակալական նամակ, հրամանատարել է ջոկ։ Արցախյան Երկրորդ պատերազմում ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում անմահացել է[2]։ Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար նրան հետմահու շնորհվել է Միջազգային անվտանգության ակադեմիայի բարձրագույն կոչում՝ արժանանալով «Ասպետ» շքանշանի[3]։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար հետմահու պարգևատրվել է «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]