Գագիկ Գյուրջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գագիկ Գյուրջյան
Ի ծնեԳագիկ Գուրգենի Գյուրջյան
Ծնվել է1948, հոկտեմբերի 16
Ծննդավայրգյուղ Ոսկեվազ
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Ուշագրավ աշխատանքներՆորայր Սիսակյանի հուշարձան
ՊարգևներԱնանիա Շիրակացու մեդալ

Գագիկ Գուրգենի Գյուրջյան (1948, հոկտեմբերի 16, գյուղ Ոսկեվազ), ճարտարապետ, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ (2003

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1994 թվակականին՝ Վաշինգտոնի Մերիլենդի համալսարանի քաղաքաշինության դասընթացները։

1996-1998 թթ.՝ քաղաքաշինության նախարարության ճարտարապետաշինական վերահսկողության, 1998-2004 թթ.՝ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ, 1994-1996 թթ., միաժամանակ՝ ճարտարապետության և քաղաքաշինության պետկոմի նախագահի առաջին տեղակալ, 1998 թվականից՝ ՀՀ միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի նախագահ, 2004 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ[1]։

2009 թ. հունիսի 24-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից[2]։

Նորայր Սիսակյանի հուշարձանը Աշտարակում, ճարտարապետ` Գագիկ Գյուրջյան, քանդակագործ` Ա. Ավագյան

2008 թվականին պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով[3]։ Հուշարձանների և պատմական վայրերի պահպանության միջազգային խորհրդի Հայաստանի ազգային հանձնաժողովի առաջին նախագահը (2001 թվականից)։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Գյուրջյանի նախագծերով իրականացվել են՝

Մեղրի (1972) և Աշտարակ (1974-1975, երկուսի էլ՝ համահեղինակ) քաղաքների գլխավոր, Աշտարակի ձախափնյակի ու սակավահարկ բնակելի տների համալիրի (1975-1976) մանրամասն հատակագծերը, վերականգնել Մուղնիի Սուրբ Գևորգ (1982, բացօթյա թանգարանի նախագծով), Աշտարակի Սուրբ Մարինե (1984) եկեղեցիները, հին ջրաղացը (1980)։ Աշտարակում գտնվող Նորայր Սիսակյանի հուշարձանի ճարտարապետն է։

Կազմել է ՀՀ-ում զբոսաշրջության կենտրոնների զարգացման և տեղադրման (1987), ՀՀ շրջանային հատակագծման (1990) նախագծերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]