Գագիկ Անդրեասյան
Jump to navigation
Jump to search
Գագիկ Անդրեասյան | |
---|---|
հունվարի 4, 1975 - հունվարի 4, 1994 (19 տարեկանում) | |
Ծննդավայր | Առաջաձոր, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Հակոբ Կամարի |
Զորամաս | Խաչենի գումարտակ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ | Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալ |
Գագիկ Բարմենի Անդրեասյան (4 հունվարի, 1975, Առաջաձոր, Մարտակերտի շրջան - 4 հունվարի, 1994, Հակոբ Կամարի), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գագիկ Անդրեասյանը ծնվել է 1975 թ. հունվարի 4-ին Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում։ Սովորել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում։ 1993 թ. դեկտեմբերի 19-ից ծառայել է Խաչենի գումարտակում մասնակցել է մարտական գործողություններին։ Զոհվել է 1994 թ. հունվարի 6-ին Հակոբ Կամարի գյուղի մերձակայքում։ Դիակը հայտնաբերվել է ավելի ուշ։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Առաջաձորի գերեզմանատանը[1]։