Գաբրիել Տիրատուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաբրիել Տիրատուրյան
ռումիներեն՝ Gabriel Diradurian
Ծնվել է1944
ԾննդավայրԿոստանցա
Վախճանվել է2015, հուլիսի 13
Վախճանի վայրԲուխարեստ
Մասնագիտությունարձակագիր
Լեզուռումիներեն, անգլերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունՌումինիա Ռումինիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերՎեպ
Ուշագրավ աշխատանքներՄի սրիկայի նոթագրություններ

Գաբրիել Տիրատուրյան (ռումիներեն՝ Gabriel Diradurian, դեկտեմբերի 28, 1947(1947-12-28), Բուխարեստ, Ռումինիա - հուլիսի 13, 2015(2015-07-13), Բուխարեստ, Ռումինիա), ռումինագիր հայ արձակագիր, դրամատուրգ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1944 թվականին Կոստանցայում։ Պապերը եղել են հարուստ վաճառականներ, որոնք ունեզրկվել են, երբ Ռումինիան ԽՍՀՄ-ից կախման մեջ ընկավ։ 1950-ական թվականներին նրանց ընտանիքը տեղափոխվում է Բուխարեստ, որտեղ լիցեյն ավարտելուց հետո սովորում է Բուխարեստի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Այստեղ ուսումը կիսատ է թողնում և աշխատանքի անցնում ռումինահայ «Նոր կյանք» ամսագրի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար և սրբագրիչ։ 1973-1977 թվականներին գրել է արձակ ստեղծագործություններ, որոնք, սակայն, մերժել են տեղի հրատարակչությունները. այդ պատճառով նա թողել է Ռումինիան և մոտ երկու տասնյակ տարի բնակություն հաստատել ԱՄՆ-ում, որտեղ ռումիներենով և անգլերենով հրատարակել է մի շարք գործեր։ Վերադառնալով Ռումինիա՝ կրկին նվիրվել է գրական աշխատանքի։

Գաբրիել Տիրատուրյանի ամենաուշագրավ ստեղծագործությունը «Մի սրիկայի նոթագրություններ» վեպն է, որը գրել սկսել է 1970-ական թվականների վերջերից և անընդհատ վերամշակել է այն՝ ԱՄՆ-ում և Ռումինիայում արժանացնելով մի քանի հրատարակությունների։ Իր ստեղծագործություններում անդրադարձել է նաև հայկական թեմաների[1]։

Ծանաթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]