Գաբրիելա Ջամանկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաբրիելա Ջամանկո
 
Կուսակցություն՝ Ազատության ժողովուրդ
Կրթություն՝ Պալերմոյի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և լրագրող
Ծննդյան օր հունիսի 13, 1977(1977-06-13) (46 տարեկան)
Ծննդավայր Պալերմո, Իտալիա
Քաղաքացիություն  Իտալիա
 
Կայք՝ gabriellagiammanco.com

Գաբրիելա Ջամանկո (իտալ.՝ Gabriella Giammanco, հունիսի 13, 1977(1977-06-13), Պալերմո, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, Իտալիայի պատգամավորների պալատի պատգամավոր, անդամակցում է «Առա՛ջ, Իտալիա» կուսակցությանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն է ստացել կապի ոլորտում 2003 թվականին՝ դառնալով պրոֆեսիոնալ լրագրող։ Աշխատել է Պալերմո հեռուստատեսության «Opinion leader» հաղորդաշարի հաղորդավար[1][2] և TG4 հեռուստաալիքի խմբագիր[3], այդ թվում՝ «Sipario» հաղորդաշարում[4]։

Սիցիլիայի շրջանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Գաբրիելա Ջամանկոն Պատգամավորների պալատ է ընտրվել 2008 թվականի ապրիլի 29-ին «Ազատության ժողովուրդ» կուսակցության ցուցակով։ Մասնակցել է 7-րդ հանձնաժողովի (մշակույթի, գիտության և կրթության) և 11-րդ հանձնաժողովի (պետական և մասնավոր աշխատանքի) նիստերին։ 2008 թվականի մայիսին նա Նունցիա դե Ջիրոլամոյի հետ հայտնվել էր լրագրողների ուշադրության կենտրոնում, քանի որ երկու կանայք Պատգամավորների պալատի նիստում գրառումներ էին փոխանակել Սիլվիո Բերլուսկոնիի հետ[5]։ 2008 թվականից Ջամանկոն «Իտալիա-ԱՄՆ» հիմնադրամի փոխնախագահն է[6]։

2011 թվականի հունիսին Բագերիայի քաղաքապետի թեկնածու Բարտոլո դի Սալվոն, որին աջակցում էին «Ազատության ժողովուրդ» և «Իտալիայի ժողովուրդ վաղը» կուսակցությունները, հայտարարել է, որ Ջամանկոն կդառնա խորհրդի օգնականը հաղթանակի դեպքում, սակայն ընտրություններում պարտվել է «Ապագան և ազատությունն Իտալիայի համար» և «Կենտրոնի միություն» կուսակցությունների թեկնածու Վինչենցո Լո Մեոյին։ 2012 թվականին Ջամանկոն Պալերմոյի մունիցիպալ ընտրություններում հրաժարվել է մտնել Մասիմո Կոստայի շտաբ, որն առաջադրվել էր «Ազատության ժողովրդից»։

2013 թվականի մարտի 5-ին Ջամանկոն վերընտրվել Է Սիցիլիայի շրջանի հերթական ընտրություններում նույն «Ազատության ժողովուրդ» կուսակցությունից՝ մարտի 19-ին մտնելով Սիլվիո Բերլուսկոնիի աջ կենտրոնամետ կոալիցիայի մեջ։ 2013 թվականի նոյեմբերի 16-ից ընդգրկված է «Առա՛ջ, Իտալիա» կուսակցությունում, որը ձևավորվել է «Ազատության ժողովրդի» լուծարումից հետո[7][8]։ 2015 թվականի հուլիսի 21-ից աշխատում է որպես 10-րդ հանձնաժողովի քարտուղար (արտադրական գործունեության, առևտրի և զբոսաշրջության հարցերով)։

Գաբրիելայի մտերիմ ընկերուհիներից մեկը Մարիառոզարիա Ռոսին է[9][10]։ Մամուլը նաև Ջամանկոյին է վերագրել Սիլվիո Բերլուսկոնիի հետ սիրավեպը[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sara Pira (2005 թ․ մարտի 23). «Intervista con Franco Nulli, "papà" di Opinion Leader» (իտալերեն). Albaria.com. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 23-ին.
  2. Federico Mello (2009 թ․ հունիսի 25). «Berlusconi, da Angela a Virginia, via Noemi: all the president's girls» (իտալերեն). Blitz Quotidiano. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 23-ին.
  3. Michele Manna, Giuseppe Fumia (2010 թ․ նոյեմբերի 23). «A tu x tu con Gabriella Giammanco... una giornalista votata alla politica» (իտալերեն). Bagheria Info. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 23-ին.
  4. Caporale, 2008, էջ 27
  5. «Baci!!!», Silvio e il bigliettino alle neodeputate Nunzia e Gabri (իտալ.)
  6. «La Fondazione - Staff» (իտալերեն). Fondazione Italia USA. Վերցված է 2010 թ․ ապրիլի 12-ին.
  7. Camera dei Deputati: Composizione del gruppo FORZA ITALIA - IL POPOLO DELLA LIBERTA' - BERLUSCONI PRESIDENTE (իտալ.)
  8. L'addio al Pdl (in frantumi), rinasce Forza Italia (իտալ.)
  9. Giorgio Dell’Arti (2014 թ․ փետրվարի 14). «Mariarosaria Rossi». Cinquantamila Giorni (իտալերեն). Corriere della Sera. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
  10. Emanuela Bertolone (2014 թ․ սեպտեմբերի 11). «Mariarosaria Rossi, tesoriere di Forza Italia, convoca una riunione per trovare soluzione stipendi» (իտալերեն). Donna Glamour. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
  11. Le donne di Silvio/ Nunzia e Gabri. Ecco chi sono le neodeputate del messaggino del Cavaliere (իտալ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիելա Ջամանկո» հոդվածին։