Գաբոր Վոնա
Գաբոր Վոնա հունգ.՝ Vona Gábor | |
Կուսակցություն՝ | Ֆիդես և Jobbik? |
---|---|
Կրթություն՝ | Բուդապեշտի համալսարան (2002) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և history teacher |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | օգոստոսի 20, 1978 (46 տարեկան) |
Ծննդավայր | Gyöngyös, Gyöngyös District, Հևեշ, Հունգարիա |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Ի ծնե անուն | հունգ.՝ Zázrivecz Gábor |
Կայք՝ | vonagabor.hu |
Գաբոր Վոնա (հունգ.՝ Vona Gábor, օգոստոսի 20, 1978, Gyöngyös, Gyöngyös District, Հևեշ, Հունգարիա), հունգարացի ծայրահեղ աջ քաղաքական գործիչ, 2006 թվականից ի վեր «Լավագույն Հունգարիա» (Յոբբիկ) ազգայնական կուսակցության առաջնորդ, 2010 թվականի Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում վարչապետի պաշտոնի կուսակցական թեկնածու։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնունդով գյուղացիական ընտանիքից է, ինչից էլ ծագում է երկրի հանդեպ սերը և իր հակամունիստական հայացքները։
Ավարտել է Բուդապեշտի Լորանդ Էտվեշի անվան համալսարանը, որտեղ սովորել է պատմություն և հոգեբանություն։ 2003 թվականին մասնակցել է Լավագույն Հունգարիա (Յոբբիկ) կուսակցության ստեղծմանը, իսկ 2006 թվականին դարձել է կուսակցության նախագահ՝ այդ պաշտոնում փոխարինելով Դավիթ Կովաչին։ 2007 թվականին Վոնան դարձել է «Հունգարական գվարդիա» ռազմականացված կազմակերպության ղեկավար[1]։
Վոնան 2010 թվականի խորհրդարանական ընտրություններում վարչապետի պաշտոնում իր կուսակցության թեկնածուն էր։ Նա նախընտրական հանրահավաքներից մեկում հայտարարել է․ «Այժմ կարող են վերջնական արմատական փոփոխություններ տեղի ունենալ[2]։ Մեկ կամ ավելի շուտ գրչի երկու հարվածով մենք կարող ենք վերջ դնել ամենաթողությանը, որը տեղի է ունեցել վերջին քսան տարիների ընթացքում»[3]։ Խորհրդարանի ներկայիս կազմում ղեկավարում է Յոբբիկ խմբակցությունը և մասնակցում է երեք հանձնաժողովների աշխատանքներին։ Խորհրդարանում «Գնչուական հանցավորության» դեմ պայքարի նպատակով գնչուների ծնելիության սահմանափակման և գնչու երեխաներին գիշերօթիկ դպրոցներ հարկադրաբար հանձնելու կոչ է անում[4]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի որդի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Маркус Зальцман. Венгерские правые экстремисты создают военизированную «гвардию» // World Socialist Web Site». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ В Венгрии действует двухступенчатая система выборов в парламент
- ↑ Ультраправая избирательная кампания // Венгрия. Взгляд изнутри
- ↑ «politics.hu: Jobbik leads protest against «Gypsy crime»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբոր Վոնա» հոդվածին։ |
|