Բրիստոլ հյուրանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
"Բրիստոլ" հյուրանոց
Гостиница «Бристоль»
Բրիստոլ հյուրանոցի տեսքը Պուշկինի փողոցից, 2010թ․
Տեսակհյուրանոց
Նախկին անվանում(Սովետական Ուկրաինայում՝ «Կրասնայա» (ռուս.՝ «Красная»))
ԵրկիրՈւկրաինա
ՏեղագրությունՕդեսա և Prymorskyi Raion?
ՎայրՕդեսա
Ճարտարապետական ոճնեոբարոկո
Հիմնադրված է1899
Բացված1899
ՃարտարապետԱլեքսանդր Բերնարդացի
Ժառանգության կարգավիճակՈւկրաինայի մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

«Բրիստոլ» հյուրանոց (ԽՍՀՄ օրոք կոչվել է «Կրասնայա»), Օդեսայում գտնվող պատմական նշանակության հյուրանոց, որը տեղակայված է Պուշկինի փողոց 15 հասցեում՝ վերջինիս ու Իվան Բունինի փողոցների խաչմերուկին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուրանոցը կառուցվել է 1898 թվականից 1899 թվականն ընկած ժամանակահատվածում՝ ճարտարապետներ Ալեքսանդր Բերնարդացցիի և Ադոլֆ Մինկուսի նածագծով՝ Առևտրական նոր բորսայի շենքի դիմաց և Պետական բանկի հարևանությամբ․ այն այդ ժամանակ հավարվում էր Օդեսայի ամենաշքեղաշուք հյուրանոցը[1]։ Այն Օդեսայում առաջին քառահարկ հյուրանոցն էր[2]։

Ներկայումս հյուրանոցի շենքն ունի "ճարտարապետական հուշարձանի" կարգավիճակ։ 2002 թվականից 2010 թվականներին հյուրանոցը փակվել է վերակաուցման նպատակով, որից հետո հյուրանոցին շնորհվել է 5 աստղ[3]։ Հյուրանոցի բացումը տեղի է ունեցել 2010 թվականի դեկտեմբերի 15-ին, նրան են վերադարձրել պատմական՝ "Բրիստոլ" անվանումը, որը ժամանակին փոխառվել է Վիեննայում գտնվող համանուն հյուրանոցից[4]։ "Բրիստոլը" մտնում է օդեսացի գործարարներ Բորիս Կաուֆմանին և Ալեքսանդր Գրանովսկուն պատկանող հյուրանոցային ցանցի մեջ․ նրանց են պատկանում նաև "Լոնդոնյան" (Օդեսա) և "Պրեզիդենտ Հոթել" (Կիև) հյուրանոցները։ Հյուրանոցների ղեկավարումն իրակացնում է գործարարաներին պատկանող Vertex Hotel Group Արխիվացված 2015-11-30 Wayback Machine ընկերությունը։ Սեփականատերերը չեն հրապարակում հյուրանոցի վերականգնմանը ծասխված միջոցները, բայց շուկայական մասնագետները աշխատանքների ամբողջությունը գնահատում են 10-20 միլիոն դոլարից ոչ պակաս[3]։ Վերակառուցման ընթացքում դժբախտ պատահար է տեղի ունեցել․ փլուզվել են կենտրոնական մարմարե սանդուղքի բոլոր 4 վանդակները, որի արդյունքում մեկ մարդ է մահացել[3]։

Սեփականատերերը "Բրիստոլ" հյուրանոցի ղեկավարումը հանձնել են Starwood Hotels and Resorts Worldwide միջազգային հյուրանողային օպերատորին։ 2014 թվականի մարտի 1-ին հյուրանոցը վերանվանվել է Hotel Bristol, a Luxury Collection Hotel, Odessa և անցել այդ օպերատորի ենթակայության տակ[5]։

Վերակառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի դեկտեմբերի 15-ին՝ ինը տարի տևողությամբ վերակառուցումից հետո հանրաճանաչ "Բրիստոլ" հյուրանոցը վերաբացվել է։ Նորացված "Բրիստոլը" Օդեսայի երրորդ 5-աստղանի հյուրանոցն է։ Այն համարյա ամբողջությամբ նույնական է Բերնարդացցիի կառուցած հյուրանոցին։ Հյուրանոցի իտալական կահավորումն ապահովել է Angelo Cappellini միջազգային ճանաչում ունեցող կազմակերպությունը։ Ի դեպ, պատմական "Բրիստոլը" ևս կահավորված էր նույն արտադրողի կահույքով։ Ներքին հարադրումը վերարտադրվել է ըստ արխիվային լուսանկարների։ Հյուրանոցի կահավորման բազում իրեր, օրինակ, մարմարը, ջահերը, սանհանգույցները, գորգերը, մետաքսե պաստառները, բերված են Իտալիայից։ Ճարտարագետները վերակառուցումը գնահատում են 17,5 միլիոն դոլար[6]։

Հյուրանոցի հայտնի հյուրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

"Բրիստոլ" հյուրանոցը 1899 թվականին
"Բրիստոլ" հյուրանոցի ներքին հարդարում
Կոնդրատենկո (ներկայիս Բունինի) փողոց։ Ձախ կողմից՝ Բրիստոլ հյուրանոցը, աջ կողմից՝ Առևտրական նոր բորսան
"Բրիստոլ" հյուրանոցը՝ Պուշկինի և Բունինի փողոցների խաչմերուկից

Հյուրանոցն արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերգեյ Սոլովյովի՝ "Անմիջական ժառանգորդուհի" ֆիլմի մի շարք գործողություններ տեղի են ունենում հյուրանոցի ռեստորանում։
  • "Դեժա վյու" ֆիլմի գլխավոր հերոս Ջոնի Պոլլակը Օդեսա ժամանելիս բնակություն է հաստատում «Чэрвоный» հյուրանոցում․ անվանումը ուկրաիներենից թարգամանաբար նշանակում է ""Կարմիր" հյուրանոց"։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Пилявский В.А. Здания, сооружения, памятники Одессы и их зодчие. — 2-е изд. — Одесса: Optimum, 2010. — С. 109. — 276 с. — ISBN 978-966-344-377-5.
  2. Информация о гостинице Бристоль (Красная) на сайте hotels.travel.ru
  3. 3,0 3,1 3,2 В Одессе после 9 лет реставрации открылась историческая гостиница, газета СЕГОДНЯ, 23.02.2011
  4. Официальный сайт отеля «Бристоль» — Официальный сайт отеля «Бристоль»
  5. «Starwood гостит в Одессе, газета Коммерсантъ-Украина, № 104, 26.06.2013». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  6. Кауфман Борис Արխիվացված 2014-02-21 Wayback Machine. Профайл. Forbes.ua (2012).