Բրեմենյան ավազակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրեմենյան ավազակներ
Տեսակմուլտֆիլմ
Ժանրարկածային ֆիլմ
ՌեժիսորՍվյատոսլավ Ուշակով
ՀնչյունավորումԴինա Գարիպովա, Մաքսիմ Մատվեև և Նատալյա Պոդոլսկայա
ՊրոդյուսերՎլադիսլավ Ռյաշին
ԵրաժշտությունԱրկադի Ուկուպնիկ
Երկիր Ռուսաստան
Տևողություն73 րոպե
Թվական2016
starmediafilm.com/uk/film/bremenski_rozbishaki(ուկր.)

«Բրեմենյան ավազակներ», միջազգային պրոդյուսերությամբ ստեղծված ռուսական կատակերգական-արկածային անիմացիոն ֆիլմ, որը նկարահանել են Ալեքսեյ Լուկյանչիկովը և Սվյատոսլավ Ուշակովը Գրիմ եղբայրների «Բրեմենյան երաժիշտներ» հեքիաթի հիման վրա։ Ռուսաստանում վարձույթի է դուրս եկել 2016 թվականի նոյեմբերի 10-ին։ Նախագիծն իրականացվել է չորս երկրների (Ռուսաստան, Հունգարիա, Ուկրաինա, Հայաստան) համագործակցությամբ[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմում պատմվում է ավազակ Տրուբին Գուդի մասին, որը հավատարիմ կենդանի-ընկերների՝ Գրեթխեն իշուկի, Զիգմունդ կատվի, Պետրուչչո աքլորի և Բասկերվիլ ցլաշան հետ չի հնազանդվում Թագավորության հանցագործ իշխանությանը, որտեղ արդեն վաղուց չկա թագավոր, սակայն խորամանակ և անկուշտ Նախարարն իշխում է երիտասարդ և դյուրահավատ Արքայադստեր անունից։

Դերերի հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի հնչյունավորել են հետևյալ դերասանները.

Դերակատար Դեր
Մաքսիմ Մատվեև Տրուբին Գուդ Տրուբին Գուդ
Դինա Գարիպովա Արքայադուստր Արքայադուստր
Պավլո Սկորոխոդկո Նախարար Նախարար
Իգոր Տարադայկին Բասկերվիլ Բասկերվիլ
Դմիտրի Ֆիլիմոնով Պետրուչչո Պետրուչչո
Անդրեյ Տարտակով Զիգմունդ Զիգմունդ

Նատալյա Պոդոլսկայան հնչյունավորել է Արքայադստեր երգերը։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հոկտեմբերին «Բրեմենյան ավազակների» ուկրաինացի պրոդյուսեր Վլադիսլավ Ռյաշինը հայտարարել է, որ մուլտֆիլմը գտնվում է արտադրության ավարտական փուլում։ Նրա խոսքերով՝ ժապավենը նկարահանվել է Գրիմ եղբայրների «Բրեմենյան երաժիշտներ» հեքիաթի հիման վրա և ոչ մի ընդհանրություն չունի խորհրդային համանուն մուլտֆիլմի հետ[2]։ Ռյաշինը նաև հավելել է, որ գլխավոր հերոսներին հնչյունավորելու են Պոտապը և Նաստյա Կամենսկիխը[2], սակայն 2016 թվականի նոյեմբերին հայտարարվել է, որ նրանց կհնչյունավորեն Նադեժդա Դորոֆեևան և Դմիտրի Տոդորյուկը[3][4]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բրեմենյան ավազակներ» մուլտֆիլմը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում (բացի Ուկրաինայից) առաջին անգամ ցուցադրվել է 2016 թվականի նոյեմբերի 10-ին։ Անիմացիոն ժապավենը ցուցադրվել է 950 էկրանների՝ առաջին շաբաթ-կիրակիի ընթացքում վաստակելով մոտ 21 միլիոն ռուբլի։ Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում (բացի Ուկրաինայից) ընդհանուր դրամարկղային շահույթը կազմել է 37 միլիոն ռուբլի ($ 574 հազար)[5]։

«Բրեմենյան ավազակներ» մուլտֆիլմը Ուկրաինայում առաջին անգամ ցուցադրվել է 2016 թվականի դեկտեմբերի 1-ին։ Մուլտֆիլմի հեռուստատեսային պրեմիերան տեղի է ունեցել «Նոր ալիքով» 2017 թվականի ապրիլի 1-ին[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Бременські розбишаки» знято у копродукції з Росією, Угорщиною та Вірменією (ОНОВЛЕНО)». «Детектор медіа». 1 грудня 2016. Արխիվացված օրիգինալից 20 січня 2017-ին. Վերցված է 20 січня 2017-ին.
  2. 2,0 2,1 «Star Media завершує зйомки мультфільма «Бременські розбишаки» – Влад Ряшин». «Детектор медіа». 2 жовтня 2016. Արխիվացված օրիգինալից 20 січня 2017-ին. Վերցված է 20 січня 2017-ին.
  3. Ксенія Бреславська (15 листопада 2016). «"Бременські розбишаки": Надя Дорофєєва озвучила музично-пригодницький мультфільм». Tochka.net. Արխիվացված օրիգինալից 20 січня 2017-ին. Վերցված է 20 січня 2017-ին.
  4. «"Бременські розбишаки": Надя Дорофєєва озвучила головну героїню мультика». Lux FM. 15 листопада 2016. Արխիվացված օրիգինալից 20 січня 2017-ին. Վերցված է 20 січня 2017-ին.
  5. «Бременські розбишаки» знято у копродукції з Росією, Угорщиною та Вірменією - НСКУ, 04.02.2017
  6. «Star Media знімає для Нового каналу лінійку серіалів». «Детектор медіа». 9 жовтня 2016. Արխիվացված օրիգինալից 19 січня 2017-ին. Վերցված է 20 січня 2017-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]