Բրեդբրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բրեդբրի
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Հեռախոսային կոդ0161
Փոստային դասիչSK6
Բրեդբրի (Միացյալ Թագավորություն)##
Բրեդբրի (Միացյալ Թագավորություն)

Բրեդբրի, Անգլիայի, Մանչեսթրի Սթոքփորթ ավանի արվարձանային քաղաք է։ Այն տեղակայված է Մանչեսթրի հարավ-արևելքում 7.9 մղոն (12,7 կմ) հեռավորության վրա, իսկ Սթոքփորթի արևելքում 1.8 մղոն (2.9 կմ) հեռավորությամբ։ 2001 թվականի մարդահամարի տվյալներով ունեցել է 15.126 բնակիչ[1], իսկ ըստ 2011 թվականի մարդահամարի բնակչությունը կրճատվել է 13.593[2]:

Ուղենիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեդբրի սրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեդբրի սրահ

Կառուցվել է միջնադարում։ 1638 թվականին սրահը վարձակալվել է Դավենփորթի մասնաճյուղի կողմից։ Հետագայում շենքը վերածվել է ագարակի՝ իր բոլոր շինություններով։ 19-րդ դարում այն վերակառուցվել և փոխակերպվել է գեորգյան ոճի բնակավայրի։ ։ Նախքան Սուրբ Բառնաբասի եկեղեցու կառուցումը, մի քանի տարի շարունակ ծառայություններ են մատուցվել այնտեղ։ Սրահը, օժանդակ շենքերը, պուրակները ներկայումս օգտագործվում են որպես հյուրանոց և գյուղական ակումբ, որոնք հարմարեցվել են այդ նպատակի համար։ Այս հյուրանոցային համալիրի սեփականատերը Ֆլադ ընտանիքն է։

Բրեդբրի գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանը բացվել է 1937 թվականին, ընդարձակվել և համալրվել է 1962-ին և ներառել իր մեջ մանկական սենյակ և ընդունարան՝ վերջինս այժմ օգտագործվում է որպես համայնքային հանդիպումների սենյակ։ Գրադարանում կա մի հիշատակի անկյուն, որը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերին, որը ձևավորել է տեղական նկարիչ Էնն Գուդռիչը։ Այդ անկյունում կա մի հուշագիրք, որտեղ հիշատակվում է երկու աշխարհամարտերի ընթացքում զոհվածների անունները։ Հետագայում որոշ փոփոխություններ են կատարվել սենյակում, ավելացվել է ցուցահանդես և դասախոսության սենյակ, որն էլ ամբողջացվել է 1970 թվականին:

Գոյթ սրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Գոյթ գետի հովտի վրա, Օթերսփուլ կամրջի և Նոր կամրջի միջև։ Այն կիսափայտե կառույց է, որը կառուցվել է Ռանդոլ Դավենփորթի կողմից մոտ 1570 թվականին։

Գոյթ սրահ

Փոխադրամիջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեդբրիի Հոուփ վալի լայն երկաթուղային կայարանից գնացք է աշխատում դեպի Շեֆիլդ - Մանչեսթր ուղղությամբ։ Ավտոբուսներ են աշխատում դեպի հարևան համայնքներ. Աշթոն-անդր-լայն, Բրինինգթոն, Քոմփսթոլ, Դենթոն, Հայդ, Մարփլ, Մարփլ բրիջ, Ռոմիլի, Սթոլիբրիջ, Սթոքփորթ և Վուդլի։

Հոուփ վալի լայն երկաթուղի

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեդբրիում գործում է Կույրերի ազգային գրադարան, որը ներառում է մեկ հասարակական գրադարան և երկու միջնակարգ դպրոց՝ Հարիթաունի կաթոլիկ ավագ դպրոցը և Վերնեսի դպրոցը, որն էլ հայտնի է որպես Բրեդբրիի միջնակարգ դպրոց։

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեյնթ Մարկի եկեղեցի

Բրեդբրի,Հաթերլոուի եկեղեցի

Բրեդբրիի այս ծխական եկեղեցին նվիրվել է Սուրբ Մարկոսին։ 19-րդ դարի կեսերին Բրեդբրիում դեռ եկեղեցի չկար։ Տեղական ծխական եկեղեցի ունենալու առաջին քայլերն արվել են 1864 թվականին։ Ջոն Սայդբոթամի առատեձեռնության շնորհիվ դրվում է նոր եկեղեցու հիմնաքարը։ Այն օծվել է 1894 թվականի հունվարի 17-ին, իսկ եկեղեցական դպրոցը բացվել է 1850-ին։ Կառուցված է հին անգլիական ոճով։ Այն բաղկացած է քառակուսի աշտարակից, որն ունի չորս գագաթնակետեր, սռնակալ և միջանցքներ։ Աղոթատունը գտնվում է հյուսիսային կողմում։ Աշտարակն ունի 70 ոտնչափ (21 մետր) բարձրություն, մեկ ժամացույց և ղողանջող զանգեր։ Եկեղեցական դպրոցը գտնվում է Ռեդհաուզ լեյնի հակառակ կողմում։

Սեյնթ Բառնաբասի եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականին Բրեդբրի հոլում Չեսթրի առաջնորդական թեմի կողմից գնվեց 4.5 հեկտար հողատարածք և օգտագործվեց որպես առաքելական եկեղեցի և հասարակական կենտրոն տեղաբնակների համար։ 1943 թվականի մայիսի 16-ին Չեսթրի եպիսկոպոսը սենյակներից մեկը դարձրեց խորան։ Հետագայում մի նոր եկեղեցի կառուցվեց մոտակայքում և նվիրվեց Սուրբ Բառնաբասին 1954 թվականի մարտի 27-ին։

Հաթերլոուի եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործում է 1645 թվականից։ Ներկայիս եկեղեցին բացվել է 1793-ին։ Հաթերլոույի կիրակնօրյա դպրոցը հիմնադրվել է 1817 թվականի մայիսիին, իսկ ներկայիս գործող դպրոցը կառուցվել է 1911 թվականին։ Եկեղեցին միշտ եղել է այդ շրջանի մշակութային հասարակական կենտրոն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Census 2001 : Bredbury Ward». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  2. «Ward census 2011». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.