Բրայդլվեյլ ջրվեժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրայդլվեյլ ջրվեժ
Bridalveil Fall
Տեսակջրվեժ
ԵրկիրԱՄՆ
Վարչատարածքային միավորՄարիպոսա շրջան
ՎայրYosemite Valley?
Աշխարհագրական
տեղադրություն
Yosemite Valley?
Հարաբերական
բարձրություն
189 մետր
Լայնություն25 մետր
Պահպանման տարածքՅոսեմիթե ազգային պարկ
Բրայդլվեյլ ջրվեժ (ԱՄՆ)##
Բրայդլվեյլ ջրվեժ (ԱՄՆ)
37°25′48″ հս․. լ. 119°23′05″ ավ. ե.HGЯO

Բրայդլվեյլ ջրվեժ (անգլ.՝ Bridalveil Fall[1]), ջրվեժ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում՝ Յոսեմիտի ազգային պարկում։ Բարձրությունը 188 մ է։

Թարգմանաբար Bridalveil նշանակում է «հարսնացուի քող»։ Հավանաբար, ի նկատի են ունեցել մանր կաթիլները, որոնք ցրվում են ջրվեժի շուրջ՝ ձևավորելով սպիտակ շրջան։ Ավանիչի ցեղի հնդկացիները, ովքեր ապրում էին Յոսեմիտի հովտում, ջրվեժը կոչել են «Փոհոնո», որ թարգմանաբար նշանակում է «փոթորկոտ քամու ոգի» (անգլ.՝ Spirit of the Puffing Wind)[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրվեժը գտնվում է Յոսեմիտի հովտի հարավային մասում, Բրայդլվեյլ գետակի վրա[3]։ Թափվելուց հետո այն բաժանվում է մի քանի գետաբազուկների և միանում Մարսեդ գետին։ Վերջինս հովտի գլխավոր սնուցող երակն է։ Բրայդլվեյլ գետակը սնուցվում է Օստրենդեր լճից (անգլ.՝ Ostrander Lake), որը գտնվում է ջրվեժից 16 կմ հարավ-արևելք[4]։

Ջրվեժից արևելք գտնվում են Քասիդրլ-Ռոքս («ճարտարապետական ժայռեր», անգլ.՝ Cathedral Rocks), արևմուտք՝ Լինիգ Թաուեր («ընկնող աշտարակ», անգլ.՝ Leaning Tower) լեռները։ Ջրվեժի դիմաց՝ արևելյան հատվածում, գտնվում է էլ-Կապիտան լեռը (բարձրությունը՝ 2307 մ), և Ռիբբոն ջրվեժը։

Զբոսաշրջային ուղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանապարհը դեպի ջրվեժ գտնվում է Յոսեմիտի հովտի հարավային մասում (Southside Drive)։ Արահետը անցնում է ներքևով՝ 0.8 կմ երկարությամբ, որն անցնելու համար անհրաժեշտ է միջինը 20 րոպե[5]։ Արահետը ձնածածկ է ձմեռային ամիսներին։

Ջրվեժը տեսանել է Tunnel View վայրից, որը գտնվում է թունելային ելքի մոտ՝ ճանապարհի վրա, որը կապվում է Southside Drive մայրուղուն։ Լավ տեսանելի է նաև հյուսիսային կողմից (Northside Drive)։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bridalveil Fall (HTML). Geographic Names Information System (GNIS).
  2. Susan M. Neider. Golden Country: Touring Scenic California (Falcon Series). — Globe Pequot, 2007. Արխիվացված 2016-03-07 Wayback Machine էջ 111.
  3. Yosemite Valley Hiking Map (PDF). National Park Service
  4. Yosemite National Park Map (PDF). National Park Service.
  5. Yosemite — Day Hikes in Yosemite Valley (HTML). National Park Service.