Բտաու (հաց)
Բտաու (մասրի՝ بتاو) Եգիպտոսում ստեղծված թթխմորով հաց է։ Այն լայնորեն սպառվում է Եգիպտոսի գյուղերում։ Հացի հիմնական բաղադրիչները տարբեր են՝ կախված տարածաշրջանից[1]:
Ծագում | |
---|---|
Տեսակ | տափակ հաց |
Առաջացման երկիր | Եգիպտոս |
Բաղադրամասեր | |
Հիմնական | Գարու, եգիպտացորենի, ցորենի ալյուր և աղացած շամբալայի սերմեր |
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասյուտում այն հաճախ պատրաստում են գարիով, եգիպտացորենով կամ գարու ու ցորենի խառնուրդով[2]: Ախմիմում այն սովորաբար պատրաստում են եգիպտացորենով և շամբալայով, մինչդեռ Քենայում, որը գտնվում է Վերին Եգիպտոսի հարավում, այս հացը պատրաստվում է բացառապես գարիով[2]:
Պատրաստման եղանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմորի գնդաձև կտորները տեղադրվում են ջեռոցում, ավանդաբար երկար բռնակով փայտե շերեփով, որը կոչվում է մաղրաֆա (մասրի՝ مغرفة), այնուհետև հարթեցնում են շերեփի ներքևի հատվածով: Հացը հանվում է, երբ այն դառնում է դարչնագույն և խրթխրթան[2]:
Սպառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում մարդիկ հաճախ այն ուտում են եգիպտական տարբեր տեսակի փափուկ սպիտակ պանիրների հետ՝ որպես թեթև կերակուր նախաճաշից հետո նախքան ընթրիքիը[1]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Bataw or Zallout Bread». Slowmed. Արխիվացված է օրիգինալից Օգոստոսի 13, 2018-ին. Վերցված է Հունիսի 26, 2018-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Mehdawy, Magda; Hussein, Amr (2010). The Pharaoh's Kitchen: Recipes from Ancient Egypt's Enduring Food Traditions. American Univ in Cairo Press. ISBN 9789774163104. Վերցված է Հունիսի 26, 2018-ին.