Բռնությունը ծնում է բռնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Այն քո մտածածից հեռու է կրակում», Ջոն Նոթի հակամիլիտարիստական պատկեր, առաջին անգամ հրապարակվել է 1918 թվականի մարտին

Բռնությունը ծնում է բռնություն (կամ ատելությունը ծնում է ատելություն), արտահայտություն, որը նշանակում է, որ բռնություն ներառող պահվածքը ի պատասխան նպաստում է այլ այդպիսի պահավածքների առաջացմանը։ Արտահայտությունը կիրառվում է 1830-ական թվականներից ի վեր[1]։

«Բռնությունը ծնում է բռնություն» արտահայտությունը նկարագրվում է Մատթեոսի Ավետարանում (26:52)[2][3][4]։ Հատվածում նկարագրվում է մի առաքյալ (Հովհաննեսի Ավետարանում նույնացվում է Պետրոս առաքյալի հետ), որը հանում է սուրը, որպեսզի պաշտպանի Հիսուսին ձերբակալությունից, սակայն այն նորից պատյանը դնելու ցուցում է ստանում։

«Սուրդ տե՛ղը դիր,- նրան ասում է Հիսուսը,- որովհետև բոլոր սուր վերցնողները սրով կկորչեն»[5]։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտահայտությունը իր պայքարի ժամանակ օգտագործել է նաև Մարտին Լյութեր Քինգը (1929–1968)[6][7][8][9]։

Ատելությունը ծնում է ատելություն. բռնությունը ծնում է բռնություն. կոպտությունը ավելի մեծ կոպտություն է ծնում։ Մենք պետք է ատելության ուժերին հանդիպենք սիրո ուժով... Մեր նպատակը երբեք չպետք է լինի հաղթել կամ նվաստացնել սպիտակամոթ մարդուն, այլ նվաճել նրա բարեկամությունը և ըմբռնումը։

Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ 2017 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են հետևյալ հայտարարությունը․

«Բռնությունը ծնում է բռնություն, ուրիշ ոչինչ։ Միակ ընդունելի և մարդկային ուղին այս երկարատև հակամարտությունը լուծելու համար վերադառնալն է բանակցությունների սեղան»[10][11][12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «"Violence begets violence" (1834)». The Times. 1834 թ․ նոյեմբերի 4. էջ 2. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
  2. «Matthew 26:52 Commentary - John Gill's Exposition of the Bible». Bible Study Tools.
  3. «Matthew Henry Commentary on the Whole Bible (Complete)». www.biblestudytools.com.
  4. «Matthew 26:52 Commentaries: Then Jesus said to him, "Put your sword back into its place; for all those who take up the sword shall perish by the sword». biblehub.com.
  5. Matthew 26:52, New International Version.
  6. «Struggle for Equality: Quotes From Martin Luther King, Jr». Scholastic Inc. January 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 31-ին.
  7. Մարտին Լյութեր, Քինգ Կրտսեր; Carson, CLayborn (2010). Stride Toward Freedom: The Montgomery Story. էջեր 256 (p. 74). 0-8070-0069-8
  8. «Dr. Martin Luther King Jr. Community Celebration - Quotes». www.mlk.wsu.edu. 2011 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
  9. Martin Luther King Jr. (1967). Where Do We Go from Here: Chaos or Community?. էջ 67.
  10. Բռնությունը բռնություն է ծնում. ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը, a1plus.am
  11. Statement by the Co-Chairs of the OSCE Minsk Group, osce.org
  12. Բռնությունը բռնություն է ծնում. ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ երեկվա միջադեպի մասին, armtimes.com