Jump to content

Բռնաբարության մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բռնաբարության մշակույթ
Տեսակsociological concept? և գաղափարախոսություն
Ենթադասբռնաբարություն
Կազմված էrape myth?, Տուժողի պախարակում, Սեռական առարկայացում և Սեռական բռնություն
ՄասնագիտությունՖեմինիզմի տեսություն և հասարակագիտություն
 Rape culture Վիքիպահեստում
Բռնաբարությունների թիվը, որոնց մասին հայտնել են ոստիկանություն կազմել է 100,000 բնակիչ (2010-2012)

Բռնաբարության մշակույթ (անգլ.՝ rape culture), տերմին, որը ծագում է կանանց ուսումնասիրություններից և ֆեմինիզմի տեսությունից, որը նկարագրում է մի մշակույթ, որտեղ կանանց բռնաբարությունը և սեռական բռնությունը սովորական են և դրա հիմքում ընկած է այն վերաբերմունքը, որ հասարակական հարաբերությունները, նորմերը, գործելակերպը և լրատվամիջոցները այն նորմալ են համարում, հանդուրժում կամ նույնիսկ արդարցնում են կանանց նկատմամբ սեռական բռնությունը։

Բռնաբարության մշակույթը հետազոտության առարկա է, սակայն գիտական միջավայրում չկա կոնսենսուս այն մասին, թե ինչպես կարելի է ճշգրիտ որոշել բռնաբարության մշակույթը և որոնք են հասարակության որոշակի շրջանների մեջ դրա առկայության չափանիշները։ Վարքի այն օրինակները, որոնք սովորաբար կապված են բռնաբարության մշակույթի հետ, ներառում են զոհին մեղադրելը, սեռական օբյեկտիվացումը, բռնաբարության օրինականացումը, բռնաբարության տարածվածության ժխտումը և սեռական բռնության անբարենպաստ հետևանքները ճանաչելուց հրաժարվելը[1]։ Բռնաբարության մշակույթ հասկացությունն օգտագործվում է սոցիալական խմբերի ներսում որոշ վարքագծեր նկարագրելու և բացատրելու համար, դրանցից են բանտերում և զինված բախումների ժամանակ իրականացվող բռնաբարությունները, երբ սեռական բռնությունն օգտագործվում է որպես գործիք՝ հոգեբանական պատերազմում։ Ենթադրվում է, որ ողջ հասարակությունը հանդիսանում բռնաբարության մշակույթի արդյունք[2][3][4][5]։

Տերմինի ծագումնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն «Բռնաբարության հանրագիտարանի»՝ ««Բռնաբարության մշակույթ» արտահայտությունը ծագել է 1970-ականներին ֆեմինիզմի երկրորդ ալիքի ժամանակ և հաճախ օգտագործվում է ֆեմինիստների կողմից ժամանակակից ամերիկյան մշակույթը որպես ամբողջություն նկարագրելու համար։ Այդ տերմինն օգտագործվել է որպես «Բռնաբարության մշակույթ» (1975) վավերագրական ֆիլմի վերնագիր, որի պրոդյուսերն ու ռեժիսորն են Մարգարեթ Լազարուսը և Ռեններ Վունդերլիխը։ Ֆիլմի սյուժեում ընկած է բանտերում բռնաբարությունները՝ ընդհանուր մշակույթում բռնաբարության նորմալացման համատեքստը։ Լազարուսի խոսքով՝ ինքը կարծում էր, որ ֆիլմում այդ արտահայտությունն առաջին անգամ է գործածվել[6]։ Որոշ հեղինակներ կարծում են, որ «բռնաբարության մշակույթ» արտահայտությունը «բռնաբարությանը աջակցող մշակույթ» արտահայտության կրճատ տարբերակն է, որն օգտագործել է Սյուզան Բրաունմիլերը իր «Մեր կամքին հակառակ։ Տղամարդիկ, կանայք և բռնաբարություն» գրքում»[7]։

Բռնաբարության մշակույթը որպես հասկացություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բռնաբարության մշակույթի հայեցակարգի համաձայն՝ սեքսիզմի դրսևորումներն օգտագործվում են միզոգինիստական գործելակերպը հիմնավորելու և ռացիոնալացնելու համար։ Օրինակ՝ սեքսիստական կատակները նվաստացնում են կանանց, նորմալացնում կանանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքը և նրանց բարեկեցության նկատմամբ անտարբերությունը, ինչն ի վերջո հանգեցնում է նրան, որ նրանց վիրավորանքը խոսքով կամ գործողությամբ՝ ինչպես նաև նրանց հանդեպ բռնաբարությունը ընդունելի են թվում։ Բռնաբարության մշակույթի նշաններն են՝ մեղադրել զոհին իր նկատմամբ կատարված բռնության համար, բռնաբարությանը վերաբերվել որպես ծանոթ կամ ընդունելի երևույթի և սեռական օբյեկտիվացումը, այսինքն անձի ընկալումը որպես անշունչ առարկա՝ ուրիշի սեռական բավարարվածության համար։

Բռնաբարության մշակույթի դեմ պայքար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր երկրների ֆեմինիստական շարժումները ցույցեր են անցկացնում ուղղված բռնաբարության մշակույթի դեմ։ Այս տեսակի ամենահայտնի հասարակական գործողությունները ներառում են «Մեզ վերադարձրեք գիշերը» միջազգային արշավը, որը սկսվել է 1975 թվականին Ֆիլադելֆիայում։ Նրա կենտրոնական պահանջներն են՝ գիշերային ժամերը կանանց անվտանգ քայլելու երևույթը և բռնության մեղքը չբարդել այն կանանց վրա, որոնք փողոցում են գտնվում օրվա մութ ժամերին։ Բռնաբարության մշակույթի դեմ մեկ այլ լայնորեն հայտնի միջազգային արշավ է պոռնիկների շքերթը, որն առաջին անգամ անցկացվել է Տորոնտոյում 2011 թվականին։ Այս արշավի մեկնարկի առիթը եղել ոստիկանի այն արտահայտությունը, որը եղել է տեղի համալսարանում իր ելույթի ժամանակ, նա հայտարարել է, որ կանայք իրենք իսկ իրենց արտաքինով արդեն բռնաբարություններ են հրահրում։

Հասկացության քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բռնաբարության և ընտանեկան բռնության զոհերին աջակցող որոշ կազմակերպություններ, ինչպիսիք են Rape, Abuse & Incest National Network կազմակերպությունները քննադատում են «բռնաբարության մշակույթ» տերմինի չափազանց շատ օգտագործումը, քանի որ դրա հետ մեկտեղ պատասխանատվությունը հանցագործից տեղափոխվում է «մշակութային» հարթակ, սակայն «բռնաբարությունը գիտակցված որոշման արդյունք է»[8]։

Որոշ հեղինակներ, օրինակ՝ Քրիստինա Հոֆ Սոմերսը, կասկածի տակ է դնում բռնաբարության մշակույթի առկայությունը ասելով, որ այն պնդումը, որ «ողջ կյանքի ընթացքում ամեն չորրորդ կին բռնաբարվում է», հիմնված է անորակ ուսումնասիրության վրա, որը հաճախ մեջբերվում է, քանի որ դրա հետևում կանգնած են համալսարանական բռնաբարության խմբերը, որոնք ստանում են պետական ֆինանսավորում[9]։

Այլ հեղինակներ, օրինակ՝ Բել հուքսը «բռնաբարության մշակույթի» հասկացությունը համարում են անհիմն նեղ և առաջ են քաշում «բռնության մշակույթի» ավելի լայն հասկացություն[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Attenborough, Frederick "Rape is rape (except when it's not): the media, recontextualisation and violence against women"(անգլ.) // Journal of Language Aggression and Conflict. — 2014. — Т. 2. — № 2. — С. 183—203. — ISSN 2213-1272. — doi:10.1075/jlac.2.2.01att Архивировано из первоисточника 30 Սեպտեմբերի 2015.
  2. Rozee, Patricia. «Resisting a Rape Culture». Rape Resistance. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին.
  3. Steffes, Micah (January 2008). «The American Rape Culture». High Plains Reader. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին.
  4. Maitse, Teboho (1998). «Political change, rape, and pornography in postapartheid South Africa». Gender & Development. 6 (3): 55–59. doi:10.1080/741922834. ISSN 1355-2074. PMID 12294413.
  5. Baxi, Upendra (August 2002). «The Second Gujarat Catastrophe». Economic and Political Weekly. 37 (34): 3519–3531. JSTOR 4412519.
  6. Lazarus, Margaret (2020 թ․ մարտի 15). «Rape Culture?». userpages.umbc.edu (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  7. Patricia Donat and John D’Emilio, «A Feminist Redefinition of Rape and Sexual Assault: Historical Foundations and Change», Journal of Social Issues, vol. 48, n. 1, 1992; published in Di Karen J. Maschke, «The legal response to violence against women», Routledge 1997, ISBN 978-0-8153-2519-2.
  8. «RAINN Urges White House Task Force to Overhaul Colleges' Treatment of Rape». rainn.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  9. «Researching the «Rape Culture» of America». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 9-ին.
  10. bell hooks Feminist Theory: From Margin to Center. — 1984. — ISBN 978-0-89608-613-5 Процитировано в bell hooks Feminism is for everybody: passionate politics. — 2000. — ISBN 978-0-89608-628-9

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]