Բո Ջեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բո Ջեք Boxing pictogram.svg
Ընդհանուր տեղեկություններ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվապրիլի 1, 1921(1921-04-01)
ԾննդավայրՕգաստա
Մահվան ամսաթիվփետրվարի 9, 2000(2000-02-09) (78 տարեկան) կամ փետրվարի 8, 2000(2000-02-08)[1] (78 տարեկան)
Մահվան վայրՄայամի, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաշային կարգթեթև
Դիրքաջլիկ
Հասակ168 սմ
Թափ174 սմ
Պրոֆեսիոնալ կարիերա
Վերջին մարտ1995 թվական օգոստոսի 12
Մարտերի թիվ121
Հաղթանակների թիվ91
Հաղթանակ նոկաուտով44
Պարտություն24
Ոչ ոքի5
Տեղի չունեցած1

Բո Ջեք (անգլ.՝ Beau Jack; ի ծնե՝ Սիդնի Ուոքեր, (անգլ.՝ Sidney Walker, ապրիլի 1, 1921(1921-04-01), Օգաստա - փետրվարի 9, 2000(2000-02-09) կամ փետրվարի 8, 2000(2000-02-08)[1], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի բռնցքամարտիկ։ Թեթևքաշային կարգում աշխարհի չեմպիոն։

1944 թվականին «Ռինգ» ամսագրի վարկածով ճանաչվել է «Տարվա բռնցքամարտիկ»։

Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռինգում նորամուտը նշել է 1939 թվականի ապրիլի 7-ին՝ հաղթանակ տանելով տեխնիկական նոկաուտով։

Չեմպիոնական մենամարտ Թիփփի Լարքինի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականի դեկտեմբերի 18-ին հանդիպել է Թիփփի Լարքինի հետ։ Նժույգին կանգնած էր թեթևքաշային կարգում NYSAC աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսը։ Ջեքը 3-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Լարքինին և դարձել աշխարհի չեմպիոն[2]։

Առաջին մենամարտ Ֆրիցի Զիվիկի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականի փետրվարի 5-ին հանդիպել է կիսամիջինքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Ֆրիցի Զիվիկի հետ։ Մենամարտը տևել է բոլոր 10 ռաունդները։ Ջեքը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ՝ 6/3 և 6/4 (երկու անգամ) հաշվով[3]։

Երկրորդ մենամարտ Ֆրիցի Զիվիկի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականի մարտի 5-ին տեղի է ունեցել Ջեքի և Զիվիկի միջև երկրորդ մենամարտը։ Ջեքը կրկին հաղթել է դատավորների միաձայն որոշմամբ՝ 6/5 և 7/5 (երկու անգամ) հաշվով[4].

1943 թվականի ապրիլի 2-ին միավորներով հաղթել է միջինքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Հենրի Արմսթրոնգին[5]։

Առաջին մենամարտ Բոբ Մոնտգոմերիի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականի մայիսի 21-ին Բոբ Մոնտգոմերիի դեմ մենամարտում անց է կացրել տիտղոսի պաշտպանություն թեթևքաշային կարգում։ Մենամարտը տևել է բոլոր 15 ռաունդները։ Մոնտգոմերին հռչակվել է հաղթող և դարձել է աշխարհի նոր չեմպիոն[6]։

Երկրորդ մենամարտ Բոբ Մոնտգոմերիի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականի նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել ռևանշ-հանդիպում։ Մարտը կրկին տևել է 15 ռաունդ։ Այս անգամ բոլոր մրցավարները հաղթանակը տվել են Ջեքին։ Բո Ջեքը վերադարձրել է թեթևքաշային կարգում չեմպիոնի տիտղոսը[7]։

1944 թվականի հունվարի 28-ին հանդիպել է թեթևքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Սեմի Անգոթի հետ։ Հանդիպումն ավարտվել է ոչ ոքի[8]։

1944 թվականի փետրվարի 15-ին հաղթել է առաջին միջինքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Մաքսի Բերգերին[9]։

Երրորդ մենամարտ Բոբ Մոնտգոմերիի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականի մարտի 3-ին երրորդ անգամ հանդիպել է Բոբ Մոնտգոմերիի հետ։ Վտանգված էր Ջեքին պատկանող թեթևքաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ 15 ռաունդից հետո դատավորների կարծիքները բաժանվել են։ Մեկ մրցավար նախապատվությունը տվել է Ջեքին 8/7 հաշվով։ Մյուս երկու մրցավարները 8/6 հաշիվ են բացել Մոնտգոմերիի օգտին[10]։

Չորրորդ մենամարտ Բոբ Մոնտգոմերիի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականի օգոստոսի 4-ին տեղի ունեցավ չորրորդ մենամարտը Ջեքի և Մոնտգոմերիի միջև։ Ջեքը հաղթել է միավորների առավելությամբ[11]։

1946 թվականի հուլիսի 8-ին 7-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է Սեմմի Անգոտին[12]։

1948 թվականի հուլիսի 12-ին վաղաժամ պարտություն է կրել թեթևքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Հայկ Ուիլյամսից[13]։

1949 թվականի հոկտեմբերի 14-ին միավորներով պարտվել է կուբացի Կիդ Հավիլանին[14]։

1951 թվականի մարտի 5-ին երկրորդ անգամ հանդիպել է Հայկ Ուիլյամսի հետ։ Պարտվել է միավորների տարբերությամբ[15]։

1955 թվականի ապրիլի 9-ին երրորդ անգամ հանդիպել է Հայկ Ուիլյամսի հետ։ Մենամարտն ավարտվել է ոչ ոքի[16]:.

1955 թվականի օգոստոսի 12-ին չորրորդ մենամարտն է անցկացրել Հայկ Ուիլյամսի դեմ։ Տարել է վաղաժամ պարտություն[17]։ Դրանից հետո հեռացել է բռնցքամարտից։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1972 թվականին ընդգրկվել է «Ռինգ» ամսագրի փառքի սրահում։
  • 1979 թվականին ընդգրկվել է Ջորջիա նահանգի մարզական փառքի սրահում։
  • 1986 թվականին ընդգրկվել է Բռնցքամարտի փառքի համաշխարհային սրահում։
  • 1991 թվականին ընդգրկվել է Բռնցքամարտի փառքի միջազգային սրահում։
  • 2001 թվականին «Ռինգ» ամսագրի կողմից թեթևքաշային կարգում մեծագույն բռնցքամարտիկների ցուցակում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]