Բուրգովների օթևանատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Բուրգովների օթևանատուն
Ночлежный дом Бугровых.jpg
Տեսակտեսարժանություն և historic building?
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՆիժնի Նովգորոդ
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Կոորդինատներ: 56°19′46.146000099994″ հս․ լ. 43°59′50.755200100012″ ավ. ե. / 56.32948500002777337° հս․. լ. 43.99743200002777854° ավ. ե. / 56.32948500002777337; 43.99743200002777854

Բուրգովների օթևանատուն (ռուս.՝ Ночлежный дом Бугровых), 1880-ական թվականներին վաճառականներ Բուրգովների կողմից Նիժնի Նովգորոդում կառուցված բնակելի տուն, որը ծառայել է որպես հյուրանոց հասարակության ցածր շերտերի համար[1][2]: Գտնվում է Ազգային միասնության հրապարակում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը կառուցվել է 1880 և 1885 թվականների ընթացքում[2] (այլ տվյալներով՝ 1883 թ.[3]): Ըստ պլանի, տունը պետք է ապաստարան դառնար «նախկին մարդկանց» համար: Տունը տեղակայված էր երկու ծայրահեղությունների միջև. մի կողմում առևտրային փողոցն էր, որտեղ միլիոնավոր գործարքներ էին կատարվում, մյուս կողմից`«Միլոշկան», որտեղ հիմնականում այն մարդիկ էին, ովքեր հայտնվել էին կյանքի «հատակում»:

Նախատեսվում էր, որ տունը մեկ օրվա ընթացքում կտեղավորի ոչ ավելի, քան 700 մարդ (հստակ գիշերը, քանի որ ցերեկը սանիտարական մշակում էր իրականացվում), բայց գործնականում պարզվեց, որ այն կարող է տեղավորել մինչև 1259 մարդ, ինչի արդյունքում մարդիկ ստիպված էին քնել ուր պատահեր[2]:

1885-1888 թթ. , որպեսզի օթևանատունն աշխատեր, կառուցվել է եկամտաբեր տուն, որտեղ գտնվող խանութները վարձակալությամբ են տրվել, և ամբողջ եկամուտը հատկացվել է օթևանատան կարիքների համար: 1920-ական թվականներից հետո օթևանատունը դադարեց գոյություն ունենալ: Նրա տեղում ստեղծվեցին կոմունալ բնակարաններ:

1960-ական թթ. սողանքների արդյունքում տան մի մասը ծածկվեց: Անգրագիտորեն իրականացված[2] աշխատանքների արդյունքում տունը սկսեց խարխլվել: Այդ ժամանակից սկսած տունն ինտենսիվ կերպով ոչնչացվեց, ինչին նաև նպաստեց տան մոտ գտնվող 1920-ական թվականներին բացված տրամվայը[1]: 1990-ական թվականներին տանը տեղավորվեց վիզաների և գրանցման բաժինը[2]:

2005 թվականին Ազգային միասնության օրվա առաջին տոնակատարությանն ընդառաջ վերանորոգվել է շենքի տանիքը, կատարվել են կոսմետիկ վերանորոգումներ[2]:

2013 թվականին տունը գնել է Ֆելիքս Վերխովոդովը[2]:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրգովների օթևանատունը նախատիպ է հանդիսացել Մաքսիմ Գորկու «Հատակում» պիեսի համար: Հատկանշական է, որ տան իրական կենցաղը տարբերվում էր պիեսի նկարագրությունից, շենքի ճակատին տեղադրված էր «Մի խմեք օղի: Մի երգեք երգեր: Լուռ մնացեք»[4]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Наумова О. И. 100 биографий домов Нижнего. — Н. Новгород: Кварц, 2008. — С. 154-155. — 264 с. — (Издательский проект «СИТИ»). — 5000 экз. — ISBN 978-5-903581-03-0
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Ночлежный дом Бугрова | Туристический портал Нижегородской области» (ռուսերեն)։ nnwelcome.ru։ Վերցված է 2017-12-01 
  3. «Ночлежный дом купца Бугрова. 15 фактов.» (ru-RU)։ nnovtravel.ru։ Վերցված է 2017-12-01 
  4. «Ночлежный дом Н. А. Бугрова, фотографии Нижнего Новгорода»։ www.nizhnyfoto.ru։ Վերցված է 2017-12-01