Բույսերի և կենդանիների կարանտին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բույսերի և կենդանիների կարանտին, (իտալ.՝ quarantena qiorni քառասուն օր), բույսերի ու կենդանիների, բուսական և կենդանական արտադրանքի համար վնասակար օրգանիզմների (վնասատուներ, ախտածին մանրէներ) թափանցումն ու տարածումը կանխելու, դրանց վարակի օջախները հայտնաբերելու, մեկուսացնելու և վերացնելու նպատակներով կատարվող՝ բույսերի ու կենդանիների պաշտպանության պետական միջոցառումների համակարգ։ Ամեն տարի բույսերի վնասատուներն ու հիվանդությունները ոչնչացնում են աշխարհի մշակաբույսերի հնարավոր բերքի 20-25 %-ը։

Բույսերի և կենդանիների կարանտինը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ տարածքում կարանտինի հիմնական խնդիրներն են հայտնաբերել և վերացնել բույսերի ու կենդանիների կարանտինային և ոչ կարանտինային վնասատուները, հիվանդություններն ու մոլախոտերը, կանխել բույսերի և կենդանիների կարանտինային վնասատուների, հիվանդությունների ու մոլախոտերի ներթափանցումը ՀՀ տարածք, ապահովել բուսական և անասնաբուժասանիտարական կանոնների (սահմանում է ՀՀ Կառավարությունը) պահպանումը, բույսերի ու կենդանիների, բուսական և կենդանական արտադրանքի ներմուծման ու արտահանման գործառնությունների ժամանակ։

Կարանտինային վնասակար օրգանիզմներն առանձնապես վտանգավոր են. դրանց ներթափանցումը ՀՀ տարածք և հետագա տարածումը հսկվում են պետականորեն։

Ոչ կարանտինային վնասակար օրգանիզմները բացասաբար են ազդում բույսերի ու կենդանիների կենսագործունեության վրա և վնասազերծվում են ներմուծող երկրի տարածքում։

Բույսերի կարանտինի գործառույթները ՀՀ-ում իրականացնում է Բույսերի կարանտինի ծառայությունը, որի համակարգում կան հենակետեր, լաբորատորիաներ և այլ ստորաբաժանումներ, իսկ կենդանիների կարանտինի գործառույթները՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Անասնաբուժության գլխավոր վարչությունը, Երևանի քաղաքապետարանի Անասնաբուժական ծառայության կենտրոնը։ Բույսերի կարանտինի բնագավառը կարգավորվում է «Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» ՀՀ օրենքով (2000

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։