Բույսերի հյուսվածքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բույսերի հյուսվածքներ, գոյացնող հյուսվածքներ, բջիջների խմբեր կամ համալիրներ, որոնք կապված են կառուցվածքի, ծագման, ֆունկցիաների և տեղադրության ընդհանրությամբ։ Դրանց համապատասխան՝ տարբերում են գոյացնող, ծածկութային, հիմննական, մեխեխանիկական, փոխադրող և արտաթորման հյուսվածքներ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյացնող հյուսվածքները կամ մերիսթեմները կազմված են առավելապես կենսագործունեության բջիջներից, որոնք ունակ են բուռն կերպով բաժանվելու և վերափոխվելու բույսերի տարբեր օրգանների հյուսվածքներ բույսերի հասունացում բույսերի 237 հիմնական հյուսվածքի բջիջների։ Մերիսթեմը կազմում է աճման կոնը, ընձյուղների միջհանգույցների հիմքը և առանցքային օրգանների՝ կամ բիումիուֆելոգենի ծայրամասերում շերտերը։ Ծածկութային հյուսվածքները միմյանց կիպ միացած բջիջների համալիրներ են, որոնք ծածկում են բույսերի օրգանները (տերևներ, ցողուններ)՝ նպաստում դրանց պաշտպանմանը, հողից ջրի և սննդարար լուծույթների կլանմանը (արմատների)։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնային հյուսվածքները բաղկացած են առավելապես պարենքի միցև կազմում են առանցքային օրգանների հիմքը՝ միջուկը, միջուկ ճառագայթները, տերևներում՝ քլորենքիմը (յուրացնող հյուսվածք)։ Մեխանիկական հյուսվածքները կազմում են բույսերի հենքը կամ հիմնակմախքը, կանխում են նրա կոտրտվելը կամ երկփեղկվելը՝ խիստ հաստացած, փայտացած բջջային պատերի շնորհիվ։ Դրանցից են կոլենքիմը (բաղկացած կենդանի բջիջներից), սկլերենքիմը (պրոզենքիմային բջիջներից), այդ թվում՝ լուբային թելքերը և բնափայտի թելքերը (լիբրիֆորմ), ինչպես նաև քարային բջիջներից կազմված սկլերեիդները։ Փոխադրող հյուսվածքները տարատեսակ բջիջների և նրանց համակարգերի ամբողջությունն է, որոնց միջով արմատներից դեպի տերևներն են տեղաշարժվում ջուրն ու նրա մեջ լուծված հանքային նյութերը (քսիլեմա) և դյուրասերվող նյութերը՝ տերևներից դեպի մյուս, հիմնականում պաշտպանող օրգանները (լուբ)։ Արտազատող հյուսվածքները տարբեր կառուցվածքային ներզատական գոյացություններ են, հատուկ զետեղարանների համակարգ, որտեղ կուտակվում են աղաղանյութեր, խեժեր, եթերայուղեր, նաև արտազատական գեղձային մազիկներ, նեկտարանոցներ և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։