Jump to content

Սկլերենքիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կտավատի ցողունի լայնական կտրվածքը՝ 1. փխրուն միջուկ, 2. պրոտոքսիլեմ, 3. բնափայտ (քսիլեմ), 4. ֆլոեմ, 5. սկլերենքիմ, 6. պերիդերմ, 7. էպիդերմիս

Սկլերենքիմ (հունարեն․ σκληρός - այստեղ՝ չոր, պինդ և ἐνχυμα - լցված, այստեղ՝ հյուսվածք), բույսերի (հիմնականում ցողունի և տերևների) մեխանիկական հյուսվածք, բաղկացած է հաստապատ, սովորաբար փայտացած, երկու տիպի բջիջներից՝ թելիկներից և սկլերեիդներից։ Թելիկները մի քանի տասնորդական մմ-ից մինչև 4 սմ երկարությամբ, խիստ ձգված, սրածայր, շերտավոր, ծակոտկեն պատերով բջիջներ են։ Թաղանթանյութե պատերով չփայտացած թելիկները (վուշ) տեքստիլ արդյունաբերության արժեքավոր հումք են (ամրությամբ չեն զիջում պողպատին, առաձգականությամբ և էլաստիկությամբ՝ կաուչուկին)։ Բույսի օրգանների ամրությունը կախված է թելիկների խտությունից և դասավորությունից։ Առավել լայն կիրառում ունեն վուշի, կանեփի, ջուտի, ռամիի, տղտորիկի սկլերենքիմային թելիկները։

Սկլերեիդներն առաջանում են պարենքիմային (երբեմն պրոզենքիմիայի) բջիջների սկլերիֆիկացման (բջջապատերի փայտացման) հետևանքով։ Լինում են կլորավուն (քարային բջիջներ կամ բրախիսկլերեիդներ) կամ երկարավուն, ճյուղավորված (աստրոսկլելեիդներ)։ Սկլերեիդները թելիկների նման կարող են ցրված լինել այլ հյուսվածքներում կամ խմբեր կազմել (ընկույզի կճեպում, սալորի և բալի կորիզապտղում և այլն)։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկլերենքիմ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 442