Բուլուզան
Բուլուզան | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռ և բլուր |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Sorsogon? |
Աշխարհագրական տեղադրություն | Լուսոն |
Բարձրությունը ծովի մակարդակից | 1565 մետր |
Հարաբերական բարձրություն | 1547 մետր |
Նյութ | անդեզիտ |
Սմիթսոնիան կոդ | 273010 |
Բուլուզան հրաբուխ տեղակայված Լուսոն կղզում, Սորսոգոն պրովինցիայում։
Բուլուզանը ստրատոհրաբուխ է 1565 մետր բարձրությամբ։ Գտնվում է 250 կմ հեռավորության վրա Մանիլաից և 70 կմ հեռավորության վրա Մայոն հրաբխից։ Գտնվում է 11 կմ երկարությամբ կալդերայի վրա, որը կազմվել է 36000 տարի առաջ։ Տեղանքը հետևյալ շրջանում հիմնականում կազմված է դացիտից և ռիոլիթից։ Բուլուզանը շրաջապատում են ավելի ցածր ստրատոհրաբխերը։ Հրաբխային խառնարաները տեղակայված են գագաթում, ինչպես նաև ստորոտում։ Հրաբուխը տալիս է տեղեկություններ իր մասին ժամանակ առ ժամանակ 19֊րդ դարի կեսերից, սկսած սելավային հեղեղների արդյունքից, և վերջացրած տեֆրաների ակտիվ ժայթքումից։ Հրաբխից 4 կմ հեռու ընկած տարածքները համարվում է վտանգավոր տարածք բնակություն հաստատելու համար։ Հրաբուխը բավականին ակտիվ է սկսած 1970֊ական թվականներից։ Այդ ժամանակահատվածում տեղի է ունեցել հրաբխի ժայթքում որը ունեցել է 1.2֊6 կմ երկարություն։ տարածքում չեն բացառվել երկրաշարժերը։ Վերջին անգամ հրաբուխը իր մասին իմանալու առիթ է տվել 2012 թվականի մայիսի 11֊17 ընկած ժամանակահատվածում։
Չնայած այն վտանգին որ մոտակայքում կա գործող հրաբուխ, Բուլուզանը համարվում է հայտնի զբոսաշրջական կենտրոն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բուլուզան
- Volcano Live — John Search(չաշխատող հղում)
- Vulcanism.ru Archived 2016-04-04 at the Wayback Machine.
|