Բութանի մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երաժշտական տոնակատարություն Բութանում

Հանգրվանած լինելով Հիմալայների գոգավորություններում, և շնորհիվ իր աշխարհագրական մեկուսացմանը, Բութանը, այդպիսով, պաշտպանում է իրեն արտաքին մշակութային ազդեցություններից: Այս նոսր բնակչությամբ երկիրը, որը հարավում սահմանակցում է Հնդկաստանին, իսկ հյուսիսում՝ Չինաստանին, երկար ժամանակ պահպանել է լրիվ մեկուսացման իր քաղաքականությունը՝ թե՛տնտեսական և թե՛ մշակութային՝ նպատակ ունենալով պահպանել իր մշակութային ժառանգությունը և անկախությունը: Միայն 20րդ դարի վերջին տասնամյակներում օտարերկրացիներին թույլ տվեցին այցելել այդ երկիրը, և այն էլ սահմանափակ քանակներով: Այս եղանակով Բութանը հաջողությամբ պահպանել է իր մշակույթի շատ կողմերը, որոնք գալիս են 17րդ դարի վերջերից:

Բութանի ժամանակակից մշակույթը ծագում է հնագույն մշակույթից: Հենց այդ մշակույթն էլ նպաստեց այս երկրի վաղ աճին: Ջոնգհա և շարչոպ լեզվատեսակները Բութանի գլխավոր լեզուներն են, որոնք շատ մոտ են տիբեթերենին, իսկ բութանյան վանականները գրում և կարդում են տիբեթերենի հնագույն տարբերակով, որը հայտնի է որպես չհոկի: Բութանցիները ֆիզիկապես նման են տիբեթցիներին, բայց պատմությունը չի արձանագրում, որ նրանք հատել են Հիմալայները և բնակություն են հաստատել Բութանի հարավային հովիտներում: Թե՛ բութանցիները, և թե՛տիբեթցիները երկրպագում են տանտրիկ գուրուին՝ Փադմասամբհավային, որը 18րդ դարի հիմալայան բուդդիզմի հիմնադիրն է:

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքի լուսամուտից դուրս նայող բուդդիստ վանական

Բութանի բնակչությունը դավանում է բուդդիզմ, որն էլ այդ երկրի գլխավոր կրոնն է: Կրոնական համոզմունքները ակնհայտ են բութանյան կյանքի բոլոր բնագավառներում: Աղոթքի դրոշները ծածանվում են լեռնալանջերին՝ առաջարկելով աղոթքներ բոլոր կենդանի էակների համար: Տներից յուրաքանչյուրի տանիքին ամրացված է փոքրիկ սպիտակ դրոշ, ցույց է տալիս, որ այդ տան տերը արել է գումար նվիրաբերելու իր առաջարկությունը՝ տեղական աստծուն հանդարտացնելու համար:

Բնակչության մոտ 23% հնդիկներ են, 0,2% մուսուլմաններ: Ընդհանուր առմամբ, բնակչության 75% բուդդիստներ են, իսկ 0,4% ուրիշ կրոններ են:

Կրոնական տոնակատարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին մեկ անգամ Թրոնգան կամ ամենակարևոր գյուղը կարող է անցկացնել կրոնական տոնակատարություն, կամ ինչպես դա կոչում են՝ Ցեչու: Գյուղացիները շրջակա տարածաշրջաններից գալիս են այստեղ՝ մի քանի օր տևող կրոնական ծեսերը տեսնելու և միմյանց հետ շփվելու համար, ինչպես նաև նվիրատվություններ են անում այդ տոնակատարության լամային և վանքին: Այդ տոնակատարության գլխավոր արարողությունը կրոնական դիմակավորված պարերի հստակ շարանն է, որը կոչվում է չամ, և այդ պարերը տեղի են ունենում արքունական ընդարձակ բակում:

Յուրաքանչյուր պար տևում է մինչև մի քանի ժամ, իսկ այդ ամբողջ պարերի շարանը ավարտելը կարող է տևել 2-ից 4 օր: Այդ պարերին պարզապես ներկա գտնվելը արդեն օրհնություն է հանդիսատեսի համար, և նաև ունի խորհուրդ ՝ փոխանցելու Տանտրիկ բուդդիզմի սկզբունքները գյուղացիներին: Մի շարք պարեր կարող են վերաբերել հենց Շաբդրանգ Նգավանգ Նամգյալին՝ Բութանի հիմնադրին, և դրանք անփոփոխ փոխանցվել են 17րդ դարից մինչև այսօր:

Տոնակատարության կամ ցեչուի ավարտի օրը, նախքան լուսաբացը, մի վիթխարի գոբելեն (թոնգդրել) է բերվում և ձոնգի բակում մի քանի ժամ բացվում է: Հավատում են, որ զուտ այդ տեսարանը բերում է հոգևոր ազատություն: Թոնգդրելը լրիվ բացվում է նախքան առավոտյան արևի ճառագայթները կազդարարաեն առավոտի բացվելը:

Վանական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձոնգ (բնակավայր, գյուղ) Թրոնգսա]).

Բութանում ապագա վանականները գնում են վանքեր 6-ից 9 տարեկանում և անմիջապես հանձնվում են տվյալ հաստատության ղեկավարի վերահսկողությանը: Նրանք սովորում են կարդալ չհոկեյ լեզվով, որը հին սուրբ տեքստերի լեզուն է, ինչպես նաև ջոնգհա և անգլերեն: Ժամանակի ընթացքում նրանք ընտրում են 2 հնարավոր ուղղություններից մեկը՝ սովորել աստվածաբանություն և բուդդիստական տեսություն, կամ ընտրել ավելի տարածված տարբերակը՝ այսինքն դառնալ ծիսակատարությունների և տարբեր բուդդայական հմտությունների գիտակ:

Վանականների ամենօրյա կյանքը շատ դաժան է, հատկապես, երբ նրանք գտնվում են բարձր լեռներում գտնվող վանքերից մեկում: Այս տեսակ վանքերում ուտելիքը հաճախ սակավ է լինում, և պետք է համալրվի հենց իրենց՝վանականների կամ այցելուների կողմից: Նրանց հագուստը չի համապատասխանում ձմռան ցրտաշունչ պայմաններին, իսկ վանքերը չեն ջեռուցվում: Հիմնականում, վանական կյանքի այս տեսակ դժվարությունների և զրկանքների պատճառով է, որ նրանք մեծ հարգանք են վայելում հասարակության մեջ: Ունենալ այս վանքում ծառայող որդի կամ եղբայր՝ նշանակում է շատ լավ կարմա այդ ընտանիքի համար:

Վանականի հոգևոր կատարելագործումը շարունակվում է իր ամբողջ կյանքի ընթացքում: Բացի իր հոգևոր դերից որպես քահանա, նա կարող է մի քանի անգամ գնալ և ապրել ճգնավորի կյանքով, որը հիմնականում տևում է 3 տարի, 3 ամիս և 3 օր: Այս ընթացքում նրան պարբերաբար հանդիպում է իր հոգևոր ուսուցիչը, ով ստուգում է, արդյո՞ք նա հոգևոր աճ է ունեցել և, որ իր ճգնավորության այդ ժամանակը իզուր չի անցնում:

Յուրաքանչյուր վանք գլխավորում է վանահայրը (աբբա), ում կոչում են լամա, չնայած տիտղոսները կարող են տարբեր լինել: Ամենակարևոր վանականը Բութանի գլխավոր վանահայրն է, ում տիտղոսը Ջէ Կհենպո է: Տեսականորեն, իր դիրքով նա հավասարազոր է արքային:

Կենտրոնական վանական մարմինը մոտ 600 վանականներ են, ովքեր զբաղվում են երկրի առավել կարևոր կրոնական գործերով: Ամռանը նրանք հավաքվում են իրենց մայրաքաղաք Տհիմպհույում, իսկ ձմռանը իջնում են Պունակհա ձոնգ, որը ամենասրբազան ձոնգն է, և որտեղ 17րդ դարի վերջից մինչև այսօր, հսկողության տակ պահվում է Շաբդրունգ Նգավանգ Նամգյալի մարմինը:

Ազգային դրես կոդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բութանի բոլոր քաղաքացիները պարտավոր են կրել ազգային հագուստ, որը կոչվում է Դրիգլամ Նամժա, երբ ցերեկային ժամերին գտնվում են հասարակական վայրերում: Դրես կոդի պահանջները որոշ տարածաշրջաններում( ձոնգերում) ավելի խիստ են, քան մյուսներում: Տղամարդիկ հագնում են գհո կամ մինչև ծնկները հասնող ծանր խալաթ, որը կապում են գոտիով: Կանայք հագնում են գունագեղ վերնաշապիկներ, որոնց վրայից էլ հագնում են մեծ, ուղղանկյունաձև կտոր, որը կոչվում է կիրա: Իսկ կիրայի վերևից հագնում են կարճ, մետաքսե բաճկոն կամ տեգո:

Ամենորյա գհո-ն և կիրա-ն բամբակյա կամ բրդյա են՝ կախված տարվա եղանակից, ունենում են պարզ նախշեր` վանդկաներով և գծերով, գերակշռում են շականակագույն երանգները: Հատուկ միջոցառումների և տոնակատարությունների ժամանակ հագնում են վառ գույներով մետաքսե կիրա և ավելի հազվադեպ՝ գհո: Լրացուցիչ սահմանափակումներ են առաջանում ձոնգ կամ տաճար, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաներին այցելելու ժամանակ: Ցածր դասի տղամարդիկ կրում են սպիտակ շարֆ (կաբնի), որը կախված է ձախ ուսից և հասնում է մինչև աջ ազդր: Բութանի արական բնակչության մյուս ներկայացուցիչների կրած կաբնիի գույնը կախված է այն կրողի դասակարգային պատկանելիությունից:

Տեղական և տարածաշրջանային պաշտոնյաները, նախարարները, կառավարության անդամները և ինքը՝ արքան, հագնում են գունավոր կաբնիներ: Կանայք հագնում են ռաչու՝ նեղ, ասեղնագործած կտորի մաս՝ գցված ձախ ուսով: Այդ դրես կոդը հանդիպում է որոշակի դիմադրության՝ Հնդկաստանի հետ սահմանին ապրող էթնիկ նեպալացիների կողմից, որոնք չեն ցանկանում կրել այլ մշակույթի հագուստ:

Տղամարդիկ և կանայք հասարակության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդիկ և կանայք միասին աշխատում են դաշտերում և երկուսն էլ կարող են ունենալ սեփական փոքրիկ խանութներ կամ բիզնեսներ: Տղամարդիկ նաև լիարժեք մասնակցություն են ունենում տնային գործերում՝ հաճախ եփում են և ավանդորեն իրենք են պատրաստում և վերանորոգում հագուստը (բայց թելը չեն մանում): Քաղաքներում սկսում է տարածվել ընտանեկան կառուցվածքի «արևմտյան» ձևը, ասինքն, երբ տղամարդը տան կերակրողն է, իսկ կինը՝ տնային տնտեսուհի: Երկու սեռերի ներկայացուցիչներն էլ կարող են վանականներ լինել, չնայած գործնականում, կին վանականների (միանձնուհիներ) թիվը համեմատաբար փոքր է:

Տիբեթյան ծագում ունեցող բութանցի կանայք՝ ավանդական հագուստներով

Ամուսնությունները տեղի են ունենում երկու կողմերի կամքով, իսկ ամուսնալուծությունները այնքան էլ տարածված չեն: Ամուսնական արարողության ժամանակ փոխանակվում են սպիտակ շարֆերով և կիսում բաժակը: Ամուսնությունները պաշտոնապես գրանցվում են, երբ ամուսինները իրար հետ ապրել են 6 ամսից ավելի: Ըստ սովորույթի՝ փեսացուն է գնում ապրելու կնոջ ընտանիքի հետ, բայց, նաև, նոր ամուսնացած զույգը կարող է որոշել, որ ընտանիքի հետ ապրի՝ կախված թե որ ընտանիքը ավելի շատ աշխատուժի կարիք ունի:

Ասիական երկրների մեջ, Բութանը բացառություն է՝ օժիտ տանելու ավանդույթ չունենալով: Ժառանգականությունը մայրական կողմից է փոխանցվում: Դուստրերը ծնվելուց հետո չեն կրում իրենց հայրերի ազգանունը, իսկ ամուսնությունից հետո չեն վերցնում ամուսնու ազգանունը: Գյուղական իրենց տարածքը գրանցվում է կնոջ անունով: Կանայք ունեն իրենց սեփական գործը: Այստեղ ընդունված է ինչպես բազմակնությունը, այնպես էլ բազմայրությունը, բայց գերակշռում է բազմակնությունը: Երբեմն ապագա փեսացուն աշխատում է հարսնացուի ընտանիքում, որպեսզի վաստակի նրա հետ ամուսնանալու իրավունքը[1]:

Բութանյան անուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացառությամբ թագավորական ընտանիքի՝ բութանյան անունները չեն ներառում ազգանուններ: Դրա փոխարեն, երբ ծնվում է երեխան, տեղական լամայի, տատիկ պապիկների և ծնողների կողմից երեխայի համար ընտրվում է 2 հաջողակ անուն: Առաջին անուններից չի երևում, անձը կի՞ն է, թե՞ տղամարդ: Որոշ դեպքերում 2րդ անունը կարող է օգտակար լինել այդ առումով:

Քանի որ անունների թիվը սահմանափակ է, անխուսափելիորեն, շատ մարդկանց առաջին և երկրորդ անունները համընկնում են: Այդ խնդիրը լուծելու համար, կիրառվում է ոչ պաշտոնական անունների համակարգը, որոնցից պարզ է դառնում, թե որտեղից է այս կամ այն անձը: Եթե, ասենք, մի ինչ-որ "Չոնգ Կինլի" Պարո հովտի Չոզոմ գյուղից է, նրան կանվանեն «Պարո Կինլի», երբ նա այդ հովտի սահմաններից դուրս ճանապարհորդի:

Ուտելիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական ուտելիքներն են կարմիր բրինձը (իր կառուցվածքով նման է շագանակագույն բրնձին, բայց ունի ընկույզի համ, և բրնձի այն միակ տեսակն է, որն աճում է բարձրադիր վայրերում), հնդկացորենը, և լայնորեն օգտագործվում է նաև եգիպտացորեն: Բարձրադիր վայրերի սննդակարգը ներառում է հավի, եղնուղտի միս, ապխտած տավարի միս, խոզի միս, խոզի ճարպ և գառան միս: Ցուրտ եղանակների սիրելի ուտելիքներն են ապուրները, շոգեխաշած միսը, բրինձը, ձարխոտը, ոսպը և կծու պղպեղով ու պանրով համեմած չորացրած բանջարեղենները:

Կաթնամթերքը, հատկապես եղնուղտերից և կովերից ստացած կարագը և պանիրը, նույնպես շատ տարածված են, և, իրականում, ամբողջ կաթը վերածվում է կարագի և պանրի: Հայտնի խմիչքներն են՝ կարագով թեյը, սև թեյը, բրնձի գինին (արա), որը տեղական արտադրանք է, և գարեջուրը: Հայտնի համեմունքներն են՝ կարրին, կարդամոնը, կոճապղպեղը, սխտորը, Սիչուան պղպեղը, քրքումը և չամանը:

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չանգլիմիթինգ մարզադաշտ՝ շքերթի ժամանակ

Աղեղնաձգությունը Բութանում համարվում է ազգային սպորտ, և պարբերաբար մրցույթներ են անցկացվում շատ գյուղերում: Այն տեխնիկական մանրամասներով տարբերվում է օլիմպիական չափանիշներից, օրինակ, թիրախների տեղադրումը և մթնոլորտը: Թիրախները տեղադրված են իրարից 100 մետր հեռավորության վրա, և թիմերը կրակում են դաշտի մի ծայրից մյուսը: Թիմի յուրաքանչյուր անդամ մեկ շրջանում կրակում է 2 աղեղ:

Ավանդական բութանյան աղեղնաձգությունը սոցիալական իրադարձություն է, և մրցույթները կազմակերպվում են գյուղերի, քաղաքների և սիրողական թիմերի միջև: Այդ մրցույթների ժամանակ սովորաբար շատ ուտելիքներ և խմիչքներ են լինում, ինչպես նաև երգ և պար: Կա արարողություն՝ շեղելու հակառակորդի ուշադրությունը, երբ մեկը կանգնում է հակառակորդ թիմի թիրախի մոտ և ծաղրում է կրակողի կարողությունը:

Մեկ այլ ավանդական սպորտաձևն էլ դիգորն է, որը գնդի հրումն է և պայտի նետումը:

Ֆուտբոլը ամենահայտնի սպորտաձևն է Բութանում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Stange, Mary Zeiss, Carol K. Oyster, Jane E. Sloan (2011)։ Encyclopedia of Women in Today's World, Volume 1։ SAGE։ էջ 149։ ISBN 9781412976855 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]