Բուդլեյա Դավիդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուդլեյա Դավիդի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Ընտանիք Լոգանազգիներ
Լատիներեն անվանում
Buddleia davidi


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Բուդլեյա Դավիդի (լատին․՝ Buddleia davidi), լոգազգիների ընտանիքին պատկանող, 2-5 մ բարձրությամբ լայնատարած, նոսր պսակով թուփ է. հայրենիքը Չինաստանն է։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևները ձվանշտարաձև են, բավականին խոշոր, մինչև 25 սմ երկարության, ստորին մասում՝ պատված սպիտակավուն խավով։ Ծաղիկները բաց մանուշակագույն են կամ ծիրանագույն, արձակում են մեղրային բուրմունք։ Ծաղիկները հավաքված են գագաթնային խիտ, ուղիղ կամ կախ ընկած հասկանման՝ մինչև 25 սմ երկարության ծաղկաբույլերում։ Երևանի պայմաններում առատորեն ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին՝ շուրջ 70 օր տևողությամբ։ Հաջողությամբ բազմանում է սերմերով։ Դավիդի բուդլեյան արագաճ է, լուսասեր, ջերմասեր, տևական ուժեղ ցրտերից խիստ տուժում է։ Ունի մի շարք պարտիզային ձևեր, որոնք աչքի են ընկնում ծաղիկների բազմազանությամբ և գունագեղությամբ։ Խորհուրդ է տրվում օգտագործել մեր երկրի ցածրադիր ու տաք շրջանների կանաչապատման գործընթացներում՝ առանձնյակների ու խմբերի տեսքով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արծ. Ա. Գրիգորյան, Գեղազարդ Պարտիզագործություն