Բու՛ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բու՛
անգլ.՝ Boo
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ[1] և ֆիլմ ուրվականների մասին
Թվական2005
Լեզուանգլերեն
ՌեժիսորԷնթոնի Ֆերանտե[1]
Սցենարի հեղինակԷնթոնի Ֆերանտե
Տևողություն94 րոպե

«Բու՛» (անգլ.՝ Boo), ամերիկյան սարսափ ֆիլմ՝ նկարահանված 2005 թվականին։ Կինոնկարի ռեժիսորն Էնթոնի Ֆերանտեն է[2][3]։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղաների և աղջիկների խումբը որոշում է Հելոուինն անցկացնել ինչ-որ հատուկ ձևով։ Դրա համար նրանք գնում են լքված հիվանդանոցի տարածք, որտեղ, ըստ լուրերի, ապրում են ամենաիսկական ուրվականները։ Ի թիվս այլոց, խմբի մեջ է ընդգրկված նաև Ջեսի անունով մի աղջիկ, որը մի քանի տարի առաջ կորցրել է իր մորը, և ավելին, ունի գերբնական ունակություններ։ Միևնույն ժամանակ, խմբի մեջ է նաև Ալանը, որը փնտրում է իր անհետ կորած քրոջը՝ Մեգին։ Խումբը բարձրանում է երրորդ հարկ, որը նախկինում ծառայում էր հոգեկան հիվանդների համար, իսկ հետո հայտնվում են թակարդում, որից դուրս գալու միակ ելքը բուժքրոջ ուրվականը գիտի[4]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Թրիշ Քորեն Ջեսի Հոլդեն
Ռեյչել Հարլանդ Սինդի
Ժիլոն Վանովեր Քևին
Հեփի Մեհենի Էմեթ
Շիրլեն Կուիգլի Հոնի
Էլգի Հեմիլթոն Պիմպուլա
Դիգ Ուեյն Առլո Ռեյ
Ռոզամարիա Խուարես Լուիզա
Մայքլ Սամլուկ Ալան
Ռաքել Մելվին Մեգ
Դի Ուոլես քույր Ռասել

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սատուրն» կինոմրցանակ՝ որպես լավագույն DVD թողարկում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0385560/
  2. Joeblo.com
  3. DVD Talk
  4. «Буу!» (Boo, 2005) (ռուսերեն), Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին
  5. «SITH Leads Nomination List for 32nd Annual Saturn Awards». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]