Բոցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոցիա
Botia striata.jpg
Botia striata
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Ենթաթագավորություն Քորդավորներ
Դաս Ճառագայթալողակ ձկներ
Կարգ Ծածանակերպեր
Ընտանիք Ծածանաձկներ
Ցեղ Բոցիա
Լատիներեն անվանում
Botia
Gray, 1831

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 638919
NCBI 98400


Բոցիա (լատիներեն՝ Botia), ծածանաձկների ընտանիքի մեջ դասվող ձկների ցեղ։ Լայն տարածում են գտել որպես աքվարիումային ձկներ[1]։ Հանդիպում են Հարավարևելյան Ասիայի ոչ մեծ գետերում։ Հանդիպում են նաև Ինդոնեզիայի քաղցրահամ և մաքուր ջրերում[1]:

Մարմինն ունի տորպեդոյի տեսք։

Հանգիստ կենդանիներ են։ Ապրում են խմբերով։ Աչքի են ընկնում վառ գունավորմամբ, որի համար հաճախ են պահվում աքվարիումներում։

Խնամք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական կենդանիներ են, ապրում են վտառներով[2] և ցուցաբերում են ագրեսիվ վարք, եթե միայնակ են ապրում։ Դրա համար խորհուրդ է տրվում պահել 5-7 առանձնյակներից բաղկացած խմբով։ Աքվարիումի հատակն անհրաժեշտ է ծածկել որոշակի նյութերով, ինչպիսին են քարերը, տարբեր սնամեջ առարկաներ, կենդանիների կմախքներ։ Գրունտը, որով պատում են աքվարիումի հատակը, պետք է լինի փափուկ, ավազանման[3]: Աքվարիումում ջրի ջերմաստիճանը պետք է լինի 24-26 °C: Անհրաժեշտ է օգտագործել օդափոխման և զտման սարքեր՝ աքվարիումի ջրի մաքրության և օդի անհրաժեշտ քանակն ապահովելու համար։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս հայտնի են այս ցեղի 9 հաստատված տեսակներ՝[4]

  • Botia almorhae John Edward Gray, 1831 (Almorha loach, Yo-yo loach, Pakistani loach)
  • Botia birdi Banawari Lal Chaudhuri, 1909 (Birdi loach)
  • Botia dario Francis Buchanan-Hamilton, 1822 (Bengal loach, Queen loach)
  • Botia histrionica Edward Blyth, 1860 (Golden zebra loach)
  • Botia kubotai Maurice Kottelat, 2004 (Burmese Border loach)
  • Botia lohachata Banawari Lal Chaudhuri, 1912 (Reticulate loach)
  • Botia rostrata Albert Günther, 1868 (Gangetic loach, Sergeant major loach)
  • Botia striata C. R. Narayan Rao, 1920 (Zebra loach)
  • Botia udomritthiruji Ng Heok Hee, 2007 (Emperor loach)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]