Բորոտանոցների դրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բորոտանոցների դրամ, վճարման միջոցների հատուկ թողարկումներ (տոկեն, բոն կամ վաուչեր), որոնք գործածվել են բացառապես  բորոտանոցների տարածքներում (բորով հիվանդ մարդկանց հիվանդանոց) վախից, որ դրամները կարող են փոխանցել վարակը և վարակել այլ մարդկանց։ Համաձայն ժամանակակից գիտելիքների՝ բորը փոխանցվում է ոչ թե ամենօրյա շփումների կամ առնչված առարկաների միջոցով, այլ երկարաժամկետ, մշտական և սերտ շփման արդյունքում և ոչ թե կենցաղային առարկաների միջոցով, որոնցից օգտվում է հիվանդը։

Հատուկ դրամները գործածվել են 1901 թվականից 1955 թվականն ընկած ժամանակահատվածում։

Բորոտանոցների համար թողարկվող դրամների թողարկման առաջին պատճառը առողջ մարդկանց մոտ բորոտության կանխարգելումն էր։ 1938 թվականին բժիշկ Գորդոն Ալեքսանդր Ռայրին Մալազիայում ապացուցեց, որ թղթադրամները վարակված չէին բորոտության բակտերիաներով, որից հետո բորոտանոցների բոլոր թղթադրամները ոչնչացվեցին (այրեցին)[1][2]։

Առաջին հատուկ դրամները[խմբագրել | խմբագրել կոդը]

1921, 2 սենտավո արժողությամբ դրամ, Կոլումբիա, դարձերես
1921, 2 սենտավո արժողությամբ դրամ, դիմերես

Բորոտանոցների համար հատուկ դրամների հնագույն թողարկումը կատարվել է 1901 թվականին Կոլումբիայի երեք բորոտանոցների համար՝ Ագուա դել Դիոս, Կանո դել Լորա և Կոնտրասյոն։ Թողարկվեցին 5 անվանական արժեքով դրամներ՝ 2,5 սենտավո, 5 սենտավո, 10 սենտավո, 20 սենտավո, 50 սենտավո։ Դրանց վրա փորագրվեց «Կոլումբիայի Հանրապետություն 1901» գրությունը[3]։ Այս դրամները թողարկվեցին 1897 թվականին Բեռլինում կայացած բորոտության ուսումնասիրման առաջին կոնգրեսից հետո։

Այլ երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորոտ դրամներ գոյություն ունեին նաև Բրազիլիայում, Չինաստանում, Կոստա Ռիկայում, Կորեայում, Նիգերիայում, Թաիլանդում և Վենեսուելայում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kue Issho (1979) p. 39. Ikko Sha, Tokyo 0021-01080-0338
  2. Unique experiment with currency notes(1970) Isaac Teoh, The Star, January-February, p7.
  3. The numismatic aspects of leprosy (1993), McFadden, RR, Grost J, Marr DF. p. 21 D. C. McDonald Associates, Inc. U.S.A.
  4. «Search for a coin – Numista». en.numista.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]