Բորիս Շահնազարյան (տնտեսագետ-կիբեռնետիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բորիս Շահնազարյան (այլ կիրառումներ)
Բորիս Շահնազարյան
Ծնվել էդեկտեմբերի 28, 1941(1941-12-28) (77 տարեկան)
ԾննդավայրՂազախլու, Դաշկեսանի շրջան, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր և լրիվ պրոֆեսոր
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատավայրՀայաստանի գիտությունների ազգային ակադեմիա և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով

Բորիս Հարությունի Շահնազարյան (դեկտեմբերի 28, 1941(1941-12-28), Ղազախլու, Դաշկեսանի շրջան, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ-կիբեռնետիկ: Տնտեսագիտության դոկտոր (1989), պրոֆեսոր (1990), Հայաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի (ՀԳԳԱ) թղթակից անդամ (1994):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Շահնազարյանը ծնվել է 1941 թվականի դեկտեմբերի 28-ին, Շահումյան (Ադրբեջանի Դաշքեսանի շրջան) գյուղում: 1968 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1980-1998 թվականներին եղել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության կիբեռնետիկայի, 1998 թվականից՝ տեղեկագիտության և մաթեմատիկայի մոդելների ամբիոնների վարիչ: 2003-2005 թվականներին, միաժամանակ՝ ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական[1]:

Աշխատանքները վերաբերում են ջրային և հողային պաշարների, ոռոգման և արտադրական համակարգերի լավարկային օգտագործման խնդիրներին, դրանց լուծման ալգորիթմների մշակմանն ու իրականացմանը էլեկտրոնային հաշվողական մեքենայով: Մշակել է բարդ արտադրատնտեսական համալիրների հեռանկարային զարգացման և արդյունավետ գործունեության մաթեմատիկական մոդելներ[1]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Перлитовая промышленность, Киев, 1980.
  • Проблемы комплексного развития и оптимального функционирования производства на примере АПК Армянской ССР. Ереван: Айастан, 1986. 225 с.[2]
  • Математические методы и модели анализа и решения в экономике. Ереван: Зангак-97, 2001. 432 с.[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 245:
  2. Шахназарян Балабек Арутюнович (1986)։ Бабаян Б. А., ed.։ Проблемы комплексного развития и оптимального функционирования производства на примере АПК Армянской ССР։ Экономическая жизнь страны։ Ереван: Айастан 
  3. Шахназарян Борис Арутюнович (2001)։ Математические методы и модели анализа и решения в экономике։ Ереван: Зангак-97։ ISBN 9789993021506