Բորիս Գերնգրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Գերնգրոս
ապրիլի 29, 1878(1878-04-29) - հուլիսի 4, 1943(1943-07-04) (65 տարեկան)
ԾննդավայրՊոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԲելգրադ, Ռազմական հրամանատարության տարածք Սերբիայում
ԳերեզմանԲելգրադի նոր գերեզմանատուն
ԶորատեսակՀեծելազոր
Կոչումգեներալ-մայոր
Հրամանատարն էրՄիտավյան 14-րդ հուսարական գունդ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ
ԿրթությունCadet corps in Poltava?
Պարգևներ
Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան

Բորիս Գերնգրոս (ռուս.՝ Бори́с Влади́мирович Гернгросс, ապրիլի 29, 1878(1878-04-29), Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 4, 1943(1943-07-04), Բելգրադ, Ռազմական հրամանատարության տարածք Սերբիայում), գեներալ-մայոր, Ելիզավետգրադյան հեծելազորային ուսումնարանի պետ։ Ուղղափառ, հնագույն ազնվականական տոհմից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Գերնգրոսը ծնվել է 1878 թվականին Պոլտավայի գուբերնիայում։ 1896 թվականին ավարտել է Պետրովյան Պոլտավյան կադետական և 1899 թվականին՝ Միխայլովսկի հրետանային ուսումնարանը, ստանալով ենթապորուչիկի կոչում` գործուղվել է 17-րդ հեծելա-հրետանային մարտկոց։

Կոչումները` պորուչիկ (1901), շտաբս-կապիտան (1905), կապիտան (1906), փոխգնդապետ (1912), գնդապետ (1915), գեներալ-մայոր (1917)։

Ավարտել է Գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիան 1-ին կարգով (1906) և Սպայական հեծելազորային դպրոցի տարեկան դասընթացները (1907)։ Հեծելավաշտային հրամանատարական արտոնակարգն անցել է Օդեսայի 10-րդ ուլանյան գնդում (1907-1909)։

Այնուհետև եղել է 11-րդ հեծելազորային (1909-1912) և 9-րդ հեծելազորային (1912-1913) դիվիզիաների շտաբի ավագ համհարզը։ 1913 թվականի սեպտեմբերի 27-ին գործուղվել է Ելիզավետգրադյան հեծելազորային ուսումնարան ռազմագիտություն դասավանդելու։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ 1915 թվականի հունվարի 8-ին գործուղվել է Դոնի 12-րդ կազակական գունդ, այնուհետև նորից Ելիզավետգրադյան հեծելազորային ուսումնարան։ 1915 թվականի հունիսի 12-ին նշանակվել է Դոնի 3-րդ կազակական դիվիզիայի շտաբի պետի պաշտոնակատար, 1917 թվականի փետրվարի 7-ից` 14-րդ հուսարական Միտավյան գնդի հրամանատար։ Վերջին պաշտոնը զբաղեցրել է մինչև 1917 թվականի սեպտեմբերի 16-ը։

1917 թվականի հոկտեմբերի 17-ից նորից դասավանդել է Ելիզավետգրադյան հեծելազորային ուսումնարանում։ 1917 թվականի դեկտեմբերին եղել է ուկրաինացված զորամասի հրամանատար։ 1918 թվականին ծառայել է հետմանական բանակում, վերանվանվելով գեներալական խորունժի։ 1918 թվականի սեպտեմբերի 24-ին նշանակվել է Ելիզավետգրադյան հեծելազորային ուսումնարանի տնօրեն։ Սկորոպադսկու ռեժիմի անկումից հետո Ռուսաստանի հարավի զինված ուժերի կազմում մասնակցել է Սպիտակ շարժմանը։ 1920 թվականի հունվարի 10-ից նորից 14-րդ հուսարական գնդի հրամանատարն է։ Մինչև Ղրիմի էվակուացիան եղել է 2-րդ հեծելազորային դիվիզիայի շտաբում։ Մասնակցել է Գալիպոլիի ճակատամարտին, եղել է 3-րդ հեծելազորային գնդի, այնուհետև` 2-րդ հեծելազորային բրիգադայի հրամանատար։ Արտագաղթել է Հարավսլավիա։ Եղել է Գլխավոր շտաբի սպաների ընկերության անդամ և Գորիցայի գնդային միավորման նախագահ[1]։ Եղել է Ռուսական բանակի 2-րդ բրիգադի հեծելազորային դիվիզիայի հրամանատար։ Դասավանդել է Բելգրադի Բարձրագույն ռազմա-գիտական դասընթացներում։

Մահացել է 1943 թվականին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան (1911)
  • Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան (1913)
  • Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան սրերով և ժապավեններով (08.02.1915)
  • Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան (15.02.1915)
  • Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան սրերով (13.04.1915)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Русская военная эмиграция 20-40х годов XX века. Документы и материалы. Том 4. - Москва, 2007. C. 207.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]