Բորիս Բուզանչիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Բուզանչիչ
խորվ.՝ Boris Buzančić
Ծնվել էմարտի 13, 1929(1929-03-13)[1][2]
ԾննդավայրԲելովար, Խորվաթիա
Մահացել էհոկտեմբերի 9, 2014(2014-10-09)[2] (85 տարեկան)
Մահվան վայրԶագրեբ, Խորվաթիա
ԳերեզմանՄիրոգոյ գերեզմանատուն[3]
Քաղաքացիություն Խորվաթիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ և դերասան
Ակտիվ շրջան1952-2014
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0125582

Բորիս Բուզանչիչ (խորվ.՝ Boris Buzančić, 13 մարտի, 1929, Բելովար – 9 հոկտեմբերի, 2014, Զագրեբ, Խորվաթիա), հարավսլավացի խորվաթ դերասան և քաղաքական գործիչ, 1990-1993 թվականներին զբաղեցրել է Զագրեբի քաղաքապետի պաշտոնը[4]։ Նա եղել է Զագրեբի առաջին քաղաքապետը Անկախ Խորվաթիայի պատմության մեջ[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Բուզանչիչը ծնվել է 1929 թվականի մարտի 13-ին Բելովար քաղաքում (ներկայում գտնվում է Խորվաթիայի տարածքում)։ Կինոյում նկարահանվել է դեռ երիտասարդական տարիներից և խաղացել է բազմաթիվ դերեր[6]։ Հիմնականում մարմնավորել է իշխանություն ունեցող մարդկանց կերպարներ, հատկապես այն ֆիլմերում, որոնք նվիրված են Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Սակայն նրա ամենահայտնի դերերից մեկն է Սպլիտ քաղաքի սրամիտ քաղաքապետ Դոտուր Վիցեի դերը «Velo misto» հեռուստասերիալում։

1990 թվականին Բորիս Բուզանիչը դարձել է Զագրեբի քաղաքապետ. այդ պաշտոնում նա ընտրվել է Խորվաթիայի դեմոկրատական միության կողմից։ Զագրեբի քաղաքապետ նա եղել է մինչև 1993 թվականը, իսկ 1992 թվականին ընտրվել է Խորվաթիայի խորհրդարանի (երկրորդ նստաշրջան) պատգամավոր, որտեղ աշխատել է մինչև 1995 թվականը։

1995 թվականից հետո նա վերադարձել է իր աշխատանքին կինոյում։ Նրա դերերից երկուսն ունեն իրական նախատիպեր. 1999 թվականին նկարահանված «Մարշալ» ֆիլմի հերոս Յակովի նախատիպը Իոսիպ Տիտոն է, իսկ «Ավետյաց երկիր» ֆիլմի հերոս պրոֆեսոր Կրունոսլավ Միրիչինը՝ Ֆրանյո Տուջմանը։

Բորիս Բուզանչիչը մահացել է 2014 թվականի հոկտեմբերի 9-ին Զագրեբում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1952 – Ցիգուլի Միգուլի – Երիտասարդների միության նախագահ
  • 1954 – Համերգ
  • 1956 – Պաշարում
  • 1957 – Դա իզուր չի եղել
  • 1957 – Այս երգը գրավում է ամեն ինչ
  • 1958 – Մեր Մարտինի մոտ
  • 1958 – Արյուն 148 կիլոմետրի համար – լրագրող Բորիս
  • 1959 – Ապակե տանիք – լրագրող Բորիս
  • 1959 – Գիշերներ ու առավոտներ – Հուսա
  • 1960 – Կոկորդիլոս
  • 1960 – Պարտիզանական պատմություններ
  • 1960 – Փողոց առանց ելքի
  • 1960 – Կուրիր Տոնչի - Խողովակ
  • 1960 – Դատ ավանակի ստվերի վրա
  • 1961 – Երրորդները եկան
  • 1961 – Թագավորի նոր զգեստը – վանական
  • 1961 – Արկածախնդիրը դռների մոտ
  • 1962 – Կհանդիպենք երեկոյան
  • 1963 – Մահվան թեկնածու
  • 1963 – Կոնֆլիկտում
  • 1964 – Ուրվականներ
  • 1964 – Կույր մրցուղի
  • 1964 – Ելիզավետա Անգլիացի
  • 1964 – Նոկտյուրն Գրանդ հյուրանոցում
  • 1964 – Արձակուրդ Սեն-տրոպեում – Խուլիո
  • 1967 – Բողոք – իրավաբանական գրասենյակի նախագահ
  • 1967 – Երբ դուք մտածում եք երջանկության մասին
  • 1967 – Չինական պատ
  • 1968 – Գործակալ Վադուցից
  • 1968 – Իր օգուտի համար
  • 1968 – Փոստարկղ
  • 1968 – Մարաթոնյան վազորդներ
  • 1969 – Երբ լսում ես ղողանջներ – Վեկո
  • 1969 – Սեր ու մի քանի հայհոյանքներ – Գիլե
  • 1970 – Ճանապարհ դեպի դրախտ
  • 1970 – Ոսկե տղան
  • 1970 – Ամուսնությունը միշտ վտանգավոր գործ է
  • 1970 – Լեռան վրա աճում է կանաչ սոճի
  • 1972 – Ցանցում – Սաշա Կորդա
  • 1973 – Ամառային օր կղզում
  • 1973 – Լենինն Աֆրիկայում
  • 1973 – Տիմոն
  • 1974 – Կապիտան Միկուլա Փոքր
  • 1974Ուժիցեի հանրապետությունԲորո
  • 1975 – Աճի պահին
  • 1976 – Ուժիցեի հանրապետություն (հեռուստասերիալ) – Բորո
  • 1976 – Կապիտան Միկուլա Փոքր (հեռուստասերիալ)
  • 1976 – Կլարա Դոմբրովսկայա
  • 1976 – Անիչկա Դումաս – Յուրի
  • 1977 – Նիկոլա Տեսլա – Թոմաս Էդիսոն
  • 1978 – Տոմո Բակրան
  • 1978 – Խաղ երկուսի համար
  • 1978 – Ռոկո և Ցիցիբելա – դատավոր
  • 1978 – Որդեգրում
  • 1979 – Živi bili, pa vidjeli – Բրանկո Սեչան
  • 1979 – Չորս եղանակ
  • 1979 – Դանդաղեցված շարժում
  • 1979 – Վերադարձ – Շչյոր Բերտո
  • 1980 – Նիկոլա Տեսլայի գաղտնիքը – Ռոբերտ Ջոնսոն
  • 19801981 – Velo misto – Դոտուր Վիցե
  • 1981 – Զենք արշալույսին
  • 1982 – Տամբուրինահար
  • 1982 – Շանտաժ
  • 1982 – Աննվաճ քաղաք
  • 1984 – Գնացքի փոքր կողոպուտ – ավստրիացի մայոր
  • 1984 – Գաբրիել – Գաբրիել
  • 1984 – Ամառային հանգիստ հարավում
  • 1985 – Ոչ ոք չի ծիծաղում
  • 1987 – Դատապարտյալ – տեսուչ Սերդար
  • 1987 – Արքայադստրերի ակադեմիա – Բարոն ֆոն Դորկենբուրգ
  • 1987 – Սպան վարդով – Ֆրանյո
  • 1989 – Երկնային թռչուններ
  • 1989 – Լեո և Բրիգիտա – Լեո
  • 1989 – Օպերացիա «Բարբարոսա» – պրոֆեսոր Գավրիչ
  • 1996 – Մի՛ մոռացիր ինձ – Լեո
  • 1997 – Ռուսական միս
  • 1999 – Մարշալ – Յակով
  • 1999 – Četverored
  • 2002 – Ավետյաց երկիր – պրոֆեսոր Կրունոսլավ Միրիչ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hrvatski biografski leksikon (хорв.) — 1983.
  2. 2,0 2,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  3. https://www.gradskagroblja.hr/trazilica-pokojnika/15
  4. «Список градоначальников Загреба» (խորվաթերեն). Официальный сайт Загреба. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 15-ին.
  5. Звонимир Милчец. — Официальный сайт Загреба«Загребские градоначальники — от Камауфа до Бандича» (խորվաթերեն). Zagreb.hr. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 15-ին.
  6. Мирон Черненко. Борис Бузанчич Արխիվացված 2021-05-14 Wayback Machine // Экран, 19771978.