Բորիս Բեզիրգանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Բեզիրգանով
Ծնվել էսեպտեմբերի 23, 1937(1937-09-23)
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2010
Մասնագիտություներկրաբան
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան և Լեռնամետալուրգիայի ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1960)
Գիտական աստիճանԵրկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր (1983) և պրոֆեսոր (1985)

Բորիս Հայկի Բեզիրգանով (սեպտեմբերի 23, 1937(1937-09-23), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2010), հայազգի երկրաբան, երկրահանքաբանական գիտությունների դոկտոր (1983), պրոֆեսոր (1985

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1960-1963 թվականներին աշխատել է ՌԴ Ալդամ քաղաքի Յակուտական երկրաբանական վարչությունում, 1963-1966 թվականներին՝ Մոսկվայի երկրաքիմիական տրեստում, 1969-1994 թվականներին՝ ԵՊՀ հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոնում, եղել է դասախոս, դոցենտ, պրոֆեսոր, 1978-1994 թվականներին՝ ամբիոնի վարիչ, 1994 թվականից՝ Լեռնամետալուրգիայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող[1][2]։

Աշխատանքները վերաբերում են օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման հարցերին։ Հեղինակ է 2 գրքի, 50-ից ավել գիտական հոդվածների։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Поиски и разведка месторождений полезных ископаемых, М., 1989 (համահեղինակ)[3]։
  • Прогноз и методика поисков скрытого эндогенного оруденения в пределах рудных полей и месторож¬дений Армении, Е., 2002:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «Ջավախքի նշանավոր մարդիկ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  3. Поиски и разведка месторождений полезных ископаемых