Jump to content

Բոյանա Գրեգորիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոյանա Գրեգորիչ
Ծնվել էփետրվարի 17, 1972(1972-02-17)[1][2][3] (52 տարեկան)
ԾննդավայրԶագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիություն Խորվաթիա
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներմայր՝ Բոժիդարկա Ֆրայտ
Ամուսին(ներ)Enes Vejzović?
Պարգևներ և մրցանակներ
bojanagregoric.com

Բոյանա Գրեգորիչ Վեյզովիչ (խորվաթերեն՝ Bojana Gregorić Vejzović, փետրվարի 17, 1972(1972-02-17)[1][2][3], Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), կինոյի և հեռուստատեսության խորվաթ ժամանակակից դերասանուհի[5]։ Լայն ճանաչման է արժանացել հատկապես Naša mala klinika ֆիլմի գլխավոր հերոսուհու՝ բժշկուհի Լիլի Շտրիգայի կերպարը մարմնավորելու, «Լեա և Դարիա» (Lea i Darija) կինոնկարում տպավորիչ դերակատարմամբ հանդես գալու, The Incredibles («Սուպեր ընտանիքը», բառացի թարգմանած՝ «Անհավատալիները») օսկարակիր մուլտֆիլմի խորվաթերեն կրկնօրինակում Հելեն Փարրին հնչյունավորելու շնորհիվ[6][7]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոյանան ծնվել է 1972 թվականի փետրվարի 17-ին, Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում, խորվաթ կինոգործիչների ընտանիքում. հայրը՝ Բորիս Գրեգորիչը, պրոդյուսեր է, մայրը՝ Բոժիդարկա Ֆրայտը, նշանավոր դերասանուհի[8]։ 2006 թվականին Բոյանան ամուսնացել է խորվաթ դերասան Էնես Վեյզովիչի հետ։ Ունեն մեկ տղա և մեկ դուստր[9][10]։

Բոյանա Գրեգորիչը դերասանական արվեստում ձեռք բերած նվաճումների համար արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում՝ հետևյալ մրցանակներին. Marul (Մարկո Մարուլիչի պատվին սահմանված մրցանակ, 1996), Rektorova Nagrada (Զագրեբի համալսարանի ռեկտորի մրցանակ, 1996), խորվաթական արտիստական մրցանակ (1997), Večernjakova Zlatna ruža (կինոյի և հեռուստատեսության լավագույն դերասանին խրախուսելու նպատակով Večernji list օրաթերթի խմբագրության սահմանած մրցանակը, 1998, 1999, 2000, 2004), Zlatni Histrion (1999), Orlando (1999)...

Բոյանան երաժիշտներ Զլատան Ստիպիշիչի (Ջիբոնիի), Մայ Վուչիչի և ֆուտբոլիստ Սլավեն Բիլիչի հետ ընտրվել է ՅՈՒՆԻՍԵՖբարի կամքի դեսպան Խորվաթիայում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. Dodjelom nagrada završene 37. "Gavelline večeri"
  5. «Bojana Gregorić Vejzović biografija» (Croatian). www.biografija.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Disney International Dubbings Croatian Rene Bitorajac/Jadranka Djokic/Ozren Grabaric/Ana Begic/Bojana Gregoric/Ljubomir Krekes/Leon Luchev». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  7. «MAJSTORI SINHRONIZACIJE: Ko se krije iza Duška Dugouška, Šilje, Popaja, Sunđera Boba? (FOTO) (VIDEO)». www.telegraf.rs.
  8. «TEŽAK ŽIVOT GLUMAČKE DIVE Jedna od najvećih hrvatskih glumica kao dijete ostala siroče, prošla i dječji logor, a potom izgradila ogromnu karijeru» (Croatian). 100posto.hr. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Za njih 13. godina nije nesretna: Bojana Gregorić i Enes Vejzović proslavili veliku obljetnicu» (Croatian). www.tportal.hr. Վերցված է 2019 թ․ հուլիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Bojana Gregorić Vejzović iz godine u godinu izgleda sve bolje: O ovakvoj figuri mnoge žene mogu samo sanjati» (Croatian). www.tportal.hr. Վերցված է 2019 թ․ հուլիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)