Բոլոր սրբերի տաճար (Սինյավսկոյե)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բոլոր սրբերի տաճար
ռուս.՝ Храм Всех Святых
Синявское-Церковь Всех Святых.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՍինյավսկոյե (Նեկլինովսկի շրջան)
Դավանանքուղղափառություն
ԹեմՌոստովի և Նովոչերկասկի թեմ
Ճարտարապետական նկարագրություն
Հիմնադրված1806
Առաջին հիշատակում1793
Կոորդինատներ: 47°16′27.548400099994″ հս․ լ. 39°17′32.866800099993″ ավ. ե. / 47.27431900002777354° հս․. լ. 39.29246300002777303° ավ. ե. / 47.27431900002777354; 39.29246300002777303

Բոլոր սրբերի տաճար (ռուս.՝ Храм Всех Святых), ուղղափառ տաճար Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Նեկլինովսկի շրջանի Սինյավսկոյե գյուղում։ Միակ տաճարը Ռուսաստանի հարավում, որը քառակուսի հատույթում ունի զանգակատուն։ Ճանաչվել է ամբողջ Ռոստովի մարզի հնագույն տաճարներից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1793 թվականին Սինյավսկոյե գյուղում սկսվել է առաջին փայտե եկեղեցու շինարարությունը։ Հանուն Երեք Սրբերի (Բարսեղ Կեսարացի, Գրիգոր Նազիանզացի, Հովհան Ոսկեբերան) նոր տաճարի շինարարությունն ավարտվեց և այն օծվեց 1794 թվականին։ 1801 թվականի Կղերական տեղեկատուն այդ եկեղեցին նկարագրել է այսպես.

Aquote1.png Հիմնադրվել է փայտե սյուների վրա, պատերը եղեգյա են՝ ծեփված կավով և ծածկված քրծենով։ Եկեղեցուն կից եղել է 108 ծխական բակ, նրանցում արական սեռի 323 և իգական սեռի 307 հոգի մալոռուս և 26 բակ՝ 117 արական սեռի և 98 հոգի իգական սեռի վելիկոռուս։
- Կղերական տեղեկատու, 1801 թվական
Aquote2.png


1802 թվականին տաճարի խարխլվածության պատճառով տեղական իշխանությունները որոշեցին կառուցել նույն անունով նոր՝ քարե եկեղեցի։ 1806 թվականին տեղի ունեցավ նոր տաճարի հանդիսավոր օծումը։ 1863 թվականին Սինյավսկոյե խուտորում բացվեց եկեղեցական-ծխական ուսումնարան։

1917 թվականին տաճարը կողոպտվեց ու փակվեց։ Հետագա տարիներին այն զգալիորեն խարխլվեց։

Խորհրդային Միության փլուզումից հետո տաճարը վերադարձվել է Ռուս Ուղղափառ եկեղեցուն և կրկին օծվել է հանուն բոլոր Սրբերի։ 2006 թվականի մայիսի 18-ին նշվել է տաճարի 200-ամյակը[1]։

Հոգևորականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես փայտե, այնպես էլ նոր՝ քարե տաճարի առաջին քահանան եղել է մալոռուս հայր Յոհան Պոկոտիլովը։ Եկեղեցու ներկայիս հովիվն է ավագ երեց Նիկոլայ Վլադիմիրովիչ Բալաբանյանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Синявское|Церковь Всех Святых» (ռուսերեն)։ sobory.ru։ Վերցված է 2017-01-19