Ամենայն սրբոց տաճար (Սինյավսկոյե)
| Ամենայն սրբոց տաճար ռուս.՝ Храм Всех Святых | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | տաճար և ճարտարապետական հուշարձան |
| Երկիր | |
| Տեղագրություն | Սինյավսկոյե (Նեկլինովսկի շրջան) |
| Դավանանք | ուղղափառություն |
| Թեմ | Ռոստովի և Նովոչերկասկի թեմ |
| Հիմնական ամսաթվերը | 1806 |
| Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
| Հիմնադրված | 1806 |
| Առաջին հիշատակում | 1793 |
![]() | |
![]() | |
| 47°16′28″N 39°17′33″E / 47.274319°N 39.292463°E | |
Բոլոր սրբերի տաճար (ռուս.՝ Храм Всех Святых), ուղղափառ տաճար Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Նեկլինովսկի շրջանի Սինյավսկոյե գյուղում։ Միակ տաճարը Ռուսաստանի հարավում, որը քառակուսի հատույթում ունի զանգակատուն։ Ճանաչվել է ամբողջ Ռոստովի մարզի հնագույն տաճարներից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1793 թվականին Սինյավսկոյե գյուղում սկսվել է առաջին փայտե եկեղեցու շինարարությունը։ Հանուն Երեք Սրբերի (Բարսեղ Կեսարացի, Գրիգոր Նազիանզացի, Հովհան Ոսկեբերան) նոր տաճարի շինարարությունն ավարտվեց և այն օծվեց 1794 թվականին։ 1801 թվականի Կղերական տեղեկատուն այդ եկեղեցին նկարագրել է այսպես.
1802 թվականին տաճարի խարխլվածության պատճառով տեղական իշխանությունները որոշեցին կառուցել նույն անունով նոր՝ քարե եկեղեցի։ 1806 թվականին տեղի ունեցավ նոր տաճարի հանդիսավոր օծումը։ 1863 թվականին Սինյավսկոյե խուտորում բացվեց եկեղեցական-ծխական ուսումնարան։
1917 թվականին տաճարը կողոպտվեց ու փակվեց։ Հետագա տարիներին այն զգալիորեն խարխլվեց։
Խորհրդային Միության փլուզումից հետո տաճարը վերադարձվել է Ռուս Ուղղափառ եկեղեցուն և կրկին օծվել է հանուն բոլոր Սրբերի։ 2006 թվականի մայիսի 18-ին նշվել է տաճարի 200-ամյակը[1]։
Հոգևորականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես փայտե, այնպես էլ նոր՝ քարե տաճարի առաջին քահանան եղել է մալոռուս հայր Յոհան Պոկոտիլովը։ Եկեղեցու ներկայիս հովիվն է ավագ երեց Նիկոլայ Վլադիմիրովիչ Բալաբանյանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Синявское|Церковь Всех Святых» (ռուսերեն). sobory.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.

