Բոլոր սրբերի եկեղեցի (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոլոր սրբերի եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակ եկեղեցի
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Տեղագրություն Տագանրոգ
Դավանանք Ռուս ուղղափառ եկեղեցի
Թեմ Ռոստովի և Նովոչերկասկի թեմ
Ճարտարապետական նկարագրություն
Հիմնադրված 1810
Բոլոր սրբերի եկեղեցի (Տագանրոգ)ը գտնվում է Ռուսաստանում
Բոլոր սրբերի եկեղեցի (Տագանրոգ)
Կոորդինատներ: 47°12′28.000000000795″ հս․ լ. 38°54′9.0000000000123″ ավ. ե. / 47.20777777777799855° հս․. լ. 38.902500000000003411° ավ. ե. / 47.20777777777799855; 38.902500000000003411
http://vsv-taganrog.ru

Բոլոր սրբերի եկեղեցի (ռուս.՝ Церковь Всех Святых), ուղղափառ տաճար Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Ենթարկվում է Մոսկվայի պատրիարքարանի Ռոստովի և Նովոչերկասկի թեմին[1]։ Կառուցվել է 1824 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր սրբերի տաճարը հիմնադրվել է 1810 թվականին։ Շինարարական աշխատանքները շարունակվել են տևական ժամանակ և ավարտվել միայն 1824 թվականին։ Դրանց ավարտից անմիջապես հետո տաճարն օծվել է և կցագրվել Վերափոխման տաճարին։ Հայտնի է, որ 1826 թվականին կայսրուհի Ելիզավետա Ալեքսեևնան ամուսնու՝ կայսր Ալեքսանդր I-ի մահից հետո նվիրաբերել է 1000 ռուբլի տաճարի պահպանության համար[2]։

1837 թվականին եկեղեցին վերակառուցվել է և ստացել մինչև մեր օրերը պահպանված տեսքը։ Ավելի ուշ, 1860 թվականին, եկեղեցին վերանորոգվել է, նրան կցակառուցվել են սեղանատուն և զանգակատուն[2]։

1910 թվականին եկեղեցուն կից բացվել է եկեղեցական-ծխական դպրոց[2]։

1922 թվականին եկեղեցին փակվել է և կողոպտվել, թեև մնացել է քաղաքի 25 պաշտամունքային կառույցներից միակը, որը պահպանվել է նախնական տեսքով և չի ավերվել խորհրդային տարիներին։ Վերմախտի զորքերի կողմից քաղաքի օկուպացիայի ժամանակ այն կրկին բացվել է[2]։

Եկեղեցու կրիպտեում կա մի քանի գերեզման։ Մասնավորապես, այստեղ հանգչում է պրոֆեսոր, դերծովակալ և Տագանրոգի 13-րդ քաղաքապետ Լև Կուլչիցկու աճյունը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Таганрог|Церковь Всех Святых»։ sobory.ru։ Վերցված է 2017-02-19 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «История храма — Храм Всех Святых» (ru-RU)։ vsv-taganrog.ru։ Վերցված է 2017-02-19