Ամենայն Սրբոց եկեղեցի (Տագանրոգ)
| Ամենայն Սրբոց եկեղեցի | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի |
| Երկիր | |
| Տեղագրություն | Տագանրոգ |
| Դավանանք | Ռուս ուղղափառ եկեղեցի |
| Թեմ | Ռոստովի և Նովոչերկասկի թեմ |
| Հիմնական ամսաթվերը | 1810 |
| Հիմնադրված | 1810 |
![]() | |
![]() | |
| 47°12′28″N 38°54′09″E / 47.207777777778°N 38.9025°E | |
| vsv-taganrog.ru | |
Բոլոր սրբերի եկեղեցի (ռուս.՝ Церковь Всех Святых), ուղղափառ տաճար Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Ենթարկվում է Մոսկվայի պատրիարքարանի Ռոստովի և Նովոչերկասկի թեմին[1]։ Կառուցվել է 1824 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլոր սրբերի տաճարը հիմնադրվել է 1810 թվականին։ Շինարարական աշխատանքները շարունակվել են տևական ժամանակ և ավարտվել միայն 1824 թվականին։ Դրանց ավարտից անմիջապես հետո տաճարն օծվել է և կցագրվել Վերափոխման տաճարին։ Հայտնի է, որ 1826 թվականին կայսրուհի Ելիզավետա Ալեքսեևնան ամուսնու՝ կայսր Ալեքսանդր I-ի մահից հետո նվիրաբերել է 1000 ռուբլի տաճարի պահպանության համար[2]։
1837 թվականին եկեղեցին վերակառուցվել է և ստացել մինչև մեր օրերը պահպանված տեսքը։ Ավելի ուշ, 1860 թվականին, եկեղեցին վերանորոգվել է, նրան կցակառուցվել են սեղանատուն և զանգակատուն[2]։
1910 թվականին եկեղեցուն կից բացվել է եկեղեցական-ծխական դպրոց[2]։
1922 թվականին եկեղեցին փակվել է և կողոպտվել, թեև մնացել է քաղաքի 25 պաշտամունքային կառույցներից միակը, որը պահպանվել է նախնական տեսքով և չի ավերվել խորհրդային տարիներին։ Վերմախտի զորքերի կողմից քաղաքի օկուպացիայի ժամանակ այն կրկին բացվել է[2]։
Եկեղեցու կրիպտեում կա մի քանի գերեզման։ Մասնավորապես, այստեղ հանգչում է պրոֆեսոր, դերծովակալ և Տագանրոգի 13-րդ քաղաքապետ Լև Կուլչիցկու աճյունը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Таганрог|Церковь Всех Святых». sobory.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
- 1 2 3 4 5 «История храма — Храм Всех Святых» (ռուսերեն). vsv-taganrog.ru. Արխիվացված է օրիգինալից 2017-02-19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.

