Բոլորը գնացել են
Բոլորը գնացել են ռուս.՝ Все ушли | |
---|---|
Երկիր | ![]() ![]() ![]() |
Ժանր | դրամա, կենսագրական ֆիլմ[1] և կինոկատակերգություն[1] |
Թվական | հունիս 2012[2] |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Գեորգի Փարաջանով |
Սցենարի հեղինակ | Գեորգի Փարաջանով[2] |
Դերակատարներ | Ավթանդիլ Մախարաձե, Viktor Terelya?[1], Mikheil Gomiashvili?[1] և Զուրաբ Ղիփշիձե[1] |
Օպերատոր | Սերգեյ Մաչիլսկի |
Մոնտաժ | Sergey Ivanov?[1] |
Տևողություն | 120 րոպե |
IMDb | ID 2111306 |
«Բոլորը գնացել են» (ռուս.՝ «Все ушли»), 2012 թվականի ռուսական ֆիլմ[3]։ Ռեժիսոր Գեորգի Փարաջանովն իր ֆիլմի ոճը բնորոշել է որպես «մոգական ռեալիզմ»։ Սա փորձ է վերականգնել և մտնել այն իրականության մեջ, որն այլևս չկա[4]։ «Բոլորը գնացել են» ֆիլմում 1960-կան թվականների կիսաառասպելական Խորհրդային Միությունում թբիլիսահայերի կյանքի մասին ներկայացվում է որպես մեծահասակի հուշեր լուսավոր մանկության մասին[5]։ Ֆիլմի հերոսը փորձում է վերադառնալ հին Թբիլիսիում անցկացրած մանկություն, անցյալում գտնել իր այսօրվա կյանքի հարցերի պատասխանները[4]։
Ֆիլմի պրեմիերան կայացել Է Մոսկվայի 34-րդ միջազգային կինոփառատոնում՝ «Հեռանկարներ» մրցութային ծրագրի շրջանակներում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկար բացակայությունից հետո մարդը գալիս է մի քաղաք, որտեղ տատի և պապի հետ ապրել է մանկության տարիներին՝ ծնողների մահից հետո։ Ոչ ոք այլևս կենդանի չէ, մարդը ընկղմվում է հիշողությունների մեջ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավթանդիլ Մախարաձե - աղավնապահ Ցիսա
- Արամ Մաղաքյան - Հարրի
- Զուրաբ Կիպշիձե - Հարրի հասուն տարիքում
- Լալի Բադուրաշվիլի - տատ
- Դավիթ Դվալիշվիլի - պապ
- Նատալյա Կոլկանովա - տիկին Վերդո
- Մեդեա Լորդքիփանիձե - Նինա
- Միխայիլ Գոմիաշվիլի - վարսահարդար
- Վիկտոր Տերելի
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բեմադրող ռեժիսոր՝ Գեորգի Փարաջանով
- Բեմադրող օպերատոր՝ Սերգեյ Մաչիլսկի
- Բեմադրող նկարիչ՝ Յուրի Գրիգորովիչ
- Զգեստների նկարիչներ՝ Նատալյա Բելյակովա, Պոլինա Ռուդչիկ
- Ձայնային ռեժիսոր՝ Կիրիլ Վասիլենկո
- Գլխավոր պրոդյուսեր՝ Եկատերինա Ֆիլիպովա
- Պրոդյուսեր՝ Պյոտր Տիխի
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2012 – «Պատուհան դեպի Եվրոպա» ռուսական կինոի փառատոն[6].
- Գլխավոր մրցանակ՝ մարդասիրության և ավանդույթներին հավատարմության համար,
- Ժյուրիի հատուկ մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար՝ Սերգեյ Մաչիլսկուն,
- 2012 – Սևաստոպոլի II միջազգային կինոփառատոնի պատվոգրեր Լավագույն կանացի դերի համար Նատալյա Կոլկանովային և Լալի Բադուրաշվիլիին[7],
- 2012 – «Ամուրյան աշուն» փառատոն, Բլագովեշչենսկ[8].
- Մրցանակ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար՝ Գեորգի Փարաջանովին,
- Մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար՝ Սերգեյ Մաչիլսկուն,
- 2012 – «Виват, кино России!» XX համառուսաստանյան կինոփառատոն, Սանկտ Պետերբուրգ – մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար՝ Սերգեյ Մաչիլսկուն,
- 2012 — «Մութ գիշերներ» (ռուս.՝ «Тёмные ночи») 16-րդ կինոփառատոն – PÖFF, Տալլին – Tridents Herring գլխավոր մրցանակ Գեորգի Փարաջանովի «Բոլորը գնացել են» ֆիլմին[9],
- 2012 – Ռուսական կինոյի ХХ փառատոն Օնֆլերում – Ստորին Նորմանդիայի մրցանակ «Բոլորը գնացել են» ֆիլմին[10],
- 2012 – Ռուսաստանի կինոգետների և կինոքննադատների գիլդիայի «Սպիտակ փիղ» մրցանակ Լավագույն ֆիլմ-դեբյուտի համար[11],
- 2012 – Թբիլիսիի XIII միջազգային կինոփառատոնի «Արծաթե Պրոմեթևս» մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար Գեորգի Փարաջանովին[12],
- 2013 – «Կրակի ոգին» կինեմատոգրաֆիական դեբյուտների XI միջազգային փառատոն, Խանտի-Մանսիյսկ – «Տայգայի հույսի ծաղիկ» մրցանակ «Բոլորը գնացել են» ֆիլմին[13],
- 2013 – առաջադրվել է «Նիկա» մրցանակի ԱՊՀ և Բալթյան երկրների լավագույն ֆիլմի համար,
- 2013 – առաջադրվել է Չեբոքսարիի VI միջազգային կինոփառատոնի Գրան պրիի լավագույն խաղարկային ֆիլմի համար[14],
- 2013 – առաջադրվել է Վալենտինա Լեոնտևայի անվան V միջազգային կինոփառատոնի (Ուլյանովսկ) մրցանակի լավագույն լիամետրաժ ֆիլմի համար[15]։
Նկարահանումների նախապատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ֆիլմի սցենարը գրվել է 17 տարի առաջ, և արժանացել է Անդրեյ Տարկովսկու անվան «Հայելի» (ռուս.՝ «Зеркало») սցենարների մրցույթի գլխավոր մրցանակին[16]։ Սա Գեորգի Փարաջանովի առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմն է։ Մինչ այդ ռեժիսորը նկարահանել է վավերագրական ֆիլմեր։ Նկարահանումներին նախորդել է նախապատրաստական մեծ աշխատանք։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1959 թվականին Թբիլիսիում։ Ռեժիսորը ծնվել ու մեծացել է այդ քաղաքում, բայց հին Թբիլիսիի կենտրոնից ոչինչ չի մնացել։ Ռեժիսորը չէր ցանկանում աշխատել տաղավարի դեկորացիաներում, ստիպված է եղել ողջ քաղաքում փնտրել պահպանված օբյեկտներ՝ բակեր, խանութներ, կրպակներ և այլն։ Ֆիլմի ամբողջ կահույքը, բոլոր իրերը, բոլոր հագուստները իրական են։ Դրանք հավաքել է ֆիլմի նկարիչ Յուրի Գրիգորովիչը[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ «Фильм-воспоминание "Все ушли" Параджанова покажут на ММКФ» (ռուսերեն). РИА Новости. 2012 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ 4,0 4,1 «Георгий Параджанов: «Мой фильм – моя исповедь»». ПрофиСинема.ru. 2012 թ․ հունիսի 15. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «Фильм Про / Журнал / «Окно в Европу». Итоги и пр& …». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Названы лауреаты юбилейного кинофестиваля «Окно в Европу» в Выборге» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «II Севастопольский международный кинофестиваль: Итоги». ProfiCinema.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ ««Амурская осень» образца 2012 года, не успев начаться, уже опустила свой занавес». Московский комсомолец. 2012 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «16-й Таллиннский кинофестиваль «Темные ночи»: Лауреаты». ПрофиСинема.ru. 2012 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «Фестиваль русского кино завершился в Онфлёре» (ռուսերեն). РИА Новости. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Четыре слона ушли «Фаусту»». Вечерний Петербург (21 декабря 2012). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «На Тбилисском кинофестивале победила «Любовь»». Тбилисская неделя. 2012 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «Георгий Параджанов остался без комнаты, зато получил «Цветы таежной надежды»». Московский комсомолец. 2013 թ․ մարտի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Чебоксарский кинофестиваль помогает нам хранить единство, силу и богатство народных традиций». МК.ru. 2013 թ․ մայիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Гран-при кинофестиваля имени Леонтьевой из Ульяновска увезла Светлана Дружинина». Media73.ru. 2013 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
- ↑ Лариса Малюкова (2013 թ․ հունիսի 20). «Коллаж на фоне детства». Новая газета. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Сны Параджанова // Московский комсомолец. — 2 июня 2012. — № № 25975. Архивировано из первоисточника 3 հուլիսի 2012.
|