Բոինգ 727-ի վթարը Գվադելուպայում (1962)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոինգ 727-ի վթարը Գվադելուպայում
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվականհունիսի 22, 1962
Վայր, ,  Ֆրանսիա
ՉվերթAF117
Թռիչքի վայրՕռլիի օդանավակայան
Վերջնական կետՍանտյագո
Զոհվածներ113 մարդ
Վիրավորներ0
Aviation Safety Network ID19620622-0
Օդանավ
ԱվիաընկերությունԷյր Ֆրանս
Կենդանի մնացած0

1962 թվականի հունիսի 22-ին՝ ուրբաթ, Գվադելուպա կղզու Պուենտ-ա-Պիտեր օդանավակայանում վայրէջք կատարելիս վթարի է ենթարկվել Air France ընկերության Բոինգ 707-328 օդանավը, որի արդյունքում զոհվել է 113 մարդ։ Խոշորագույն ավիավթարն է Գվադելուպայում։

Ինքնաթիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

F-BHST (գործարանային՝ 18247, սերիական՝ 274) համարով Բոինգ 707-328-ը թողարկվել էր 1962 թվականին Beoing ընկերության կողմից և փետրվարի 23-ին իրականացնում էր իր առաջին թռիչքը։ Նրա չորս տուրբոշարժիչները Pratt & Whitney JT4A սերիայի էին։ Մարտի 9-ին օդանավը տրվել էր ֆրանսիական Air France ընկերությանը[1][2]։

Վթար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնաթիռն իրականացնում էր Փարիզից Սանտիագո AF117 չվերթը Լիսաբոնում, Սանտա-Մարիայում, Պուենտ-ա-Պիտերում, Լիմայում, Կարակասում և Բոգոտայում միջանկյալ կանգառներով։ Սանտա-Մարիայից թռիչքից հետո Բոինգում գտնվում էին 10 անձնակազմի անդամներ և 103 ուղևորներ[1]։

Գվադելուպայում գիշեր էր և կատաղի ամպրոպ, ամպամածության բարձրությունը կազմում էր 300 մետր, իսկ տեսանելիությունը՝ 10 կիլոմետր։ Օդանավակայանում չէր աշխատում նաև VOR-ը։ Օդանավակային մոտենալիս անձնակազմը շարժահաղորդ ռադիոկայանով զեկուցեց թռիչքը 5 000 ֆուտ (մետավորապես 1520 մետր) բարձրության վրա, որից հետո կատարելով վայրէջքը, շրջադարձ կատարեց դեպի արևելք։ Ամպրոպի պատճառով ռադիոկողմնացույցը սկսեց ցույց տալ ոչ ստույգ ցուցումներ։ Արդյունքում անձնակազմը սխալմամբ կարծեց, որ ինքնաթիռը մտել է վայրէջքագիծ, չնայած իրականում գտնվում էր 15 կիլոմետր արևմուտք[1][3]։

Ժամը 04:03-ին իջնող Բոինգն օդավակայանից մոտավորապես 25 հեռավորության վրա 427 մետր բարձրության վրա մխրճվում է Դեսե համայնքում գտնվող Դոս-դ'Էն (ֆր.՝ Dos d'Âne) լեռանը և պայթում։ Օդանավում գտնվող բոլոր 113 մարդիկ զոհվում են։ Մեկ ամսվա ընթացքում սա Air France ընկերության 707-րդի արդեն երկրորդ վթարն էր (նախորդը եղել էր հունիսի 3-ին)։ Բացի այդ, վթարը նշանակելիորեն գցեց Պուենտ-ա-Պիտրեում միջազգային օդանավակայանի բացման էյֆորիան։ Սա 2013 թվականի խոշորագույն ավիավթարն էր Գվադելուպայում[1][3]։

Պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքննությունը բարդանում էր նրանով, որ Բոինգի վրա տեղադրված չէին ինքնագրիչներ։ Արդյունքում վթարի ճշգրիտ պատճառը պաշտոնապես չի հաստատվել[3]։ Հիմնական վարկածներն էին՝ անձնակազմին եղանակային պայմանների մասին ոչ ճշգրիտ տեղեկությունների տրամադրումը, օդանավակայանի VOR չաշխատելը, ինչպես նաև ռադիոկողմնացույցի խափանումը ամպրոպից առաջացած խանգարումների պատճառով[1]։

Հայտնի ուղևորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջաստին Կատայե (ֆր.՝ Justin Catayée) - ֆրանսիական քաղաքական գործիչ, Գվինեայի Սոցալիստական կուսակցություն հիմնադիր։

Հիշողություն աղետի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին աղետի 40-ամյակի առթիվ վթարի վայրում տեղադրվել է հուշատախտակ։ Պահպանվել են նաև ինքնաթիռի բազմաթիվ բեկորներ[4]։

2013 թվականի դրությամբ դեռևս գոյություն ունի AF117 չվերթը, բայց իրականացնում է Փարիզ-Շանհայ ուղերթը և ինքնաթիռը Բոինգ 777 է[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Aircraft accident Boeing 707-328 F-BHST Pointe-à-Pitre-Le Raizet Airport (PTP)» (անգլերեն). Aviation Safety Network. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
  2. «F-BHST - Boeing 707-328 - Air France» (անգլերեն). Taxiway Alpha Fleet Listings. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Mysterious crash in Guadeloupe» (անգլերեն). This Day in History. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
  4. «Dos d'Ane - La Stèle» (ֆրանսերեն). Balades et écosystèmes de Guadeloupe. 5 septembre 2010. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
  5. «Air France (AF) #117». Отслеживание полётов. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.