Բոզախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բոզախ, կիսակոպտաբուրդ, ճարպապոչավոր, մսաբրդակաթնատու ոչխարների ցեղ։ Ստացվել է ժողովրդի երկարատև ընտրասերման միջոցով։ Հայաստանում տարածված է Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում։

Իրանը ձգված է, երկարությունը՝ 5070 սմ, մաքիների միջին կենդանի զանգվածը 45-55 կգ է, խոյերինը՝ մոտ 65 կգ, մնդավի բարձր, համապատասխանաբար՝ 50-70 և 55-75 սմ։ Տարեկան միջին կաթնատվությունը 35-40 կգ է, մաքիների բրդատվությունը՝ 1, 5-1, 6 կգ, խոյերինը՝ մոտ 2, 5կգ։ Բուրդը կոպիտ է, միջին երկարության, հիմնականում՝ բաց մոխրագույն, սպիտակադեղնավուն, երբեմն՝ սև։

Ներկայումս այս ցեղի մաքրացեղ ոչխարներ չեն հանդիպում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png