Բոգորոդյան փորագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բոգորոդյան փորագրություն (Բոգորոդյան խաղալիք)՝ ռուսական ժողովրդական արհեստ պատրաստված փափուկ փայտից (լորենի, կաղամախի)։ Նրա կենտրոն է հանդիսանում Ռուսաստանի Մոսկվայի մարզի Սերգիևո շրջանի Բոգորոդսկոյե գյուղը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում խաղալիքների արտադրման կենտրոնը համարվում էր Սերգիև-Պոսադ քաղաքը։ Հաճախ այն անվանում են «ռուսական խաղալիքի մայրաքաղաք» կամ «խաղալիքների մայրաքաղաք»։ Շրջակա գյուղերում նրանք խաղալիքներ էին պատրաստում, որոնցից հայտնին Բոգորոդսկոյե գյուղն է, որը գտնվում է Սերգիևոյից 19 կիլոմետր հեռավորության վրա։ Առաջին փորագրական դպրոցը հիշատակվում է 15-րդ դարից։

Համաձայն տարածված լեգենդի՝ շատ վաղուց գյուղում մի ընտանիք էր ապրում։ Ընտանիքի մայրը սիրում էր երեխաներին զվարճացնել տարբեր խաղալիքներով։ Նա փայտից «աուկու» ֆիգուրներ էր պատրաստում։ Երեխաները ուրախանում էին, խաղում և գցում վառարանը։ Մի անգամ շուկա գնալիս ամուսինը որոշեց վերցնել փայտից խաղալիքը և տանել ցույց տալ առևտրականներին։ Այդ ժամանակից ի վեր Բոգորոդսկոյե գյուղում, սկսվեց ստեղծվել փայտե փորագրություններ, որտեղից էլ առաջացել է խաղալիքների անունը՝ «բոգորոդյան»։ Փորագրության ստեղծման հստակ թիվը դժվար է որոշել։ Երկար ժամանակ հետազոտողների կարծիքով Բոգորոդսկոյում մեծածավալ փորագրությամբ զբաղվել են XVII դարից։ Նման պնդումների համար հիմք են հանդիսացել ցար Ալեքսեյ Միխայլովիչի պալատական գրքերը, որտեղ տեղեկացվում է, որ պալատական երեխաները խաղացել են փայտե տիկնիկներով։

Ամենահին պահպանված գործերը (գտնվում են պատմական պետական թանգարանում, Ռուսաստանի պետական թանգարանում, Ս.Տ. Մորոզովի անվան ժողովրդական արվեստի թանգարանում և խաղալիքների արվեստի և մանկավարժական թանգարանում) թվագրվում են XIX դարի սկզբով։ Ամենայն հավանականությամբ ճիշտ կլիներ Բոգորոդսկոյի խաղալիքների ծագումը վերագրել XVII—XVIII դարերին, իսկ փորագրությունը մինչև XVIII — XIX դարերը։

Սկզբում փորագրությունը բնորոշ էր միայն գյուղական միջավայրին։ Արտադրանքը կատարվում էր հատուկ սեզոնին՝ աշունից սկսած մինչև ուշ գարուն, այսինքն՝ երբ ազատ ժամանակ կար գյուղատնտեսական աշխատաքներից հետո։ Երկար ժամանակ Բոգորոդսկոյե գյուղի արհեստավորները կախված էին Սերգիևոյի արհեստանոցից՝ ուղղակիորեն աշխատելով նրանց պատվերով։

Միևնույն ժամանակ Բոգորոդսկոյի արհեստի ձևավորման սկզբնական փուլում սկսեցին հայտնվել ժողովրդական արհեստի գլուխգործոց համարվող շներն ու առյուծներն իրենց ձագերով։

Զարգացում

XIX դարի կեսին գորագրության կենտրոն դարձավ Բոգորոդսկոյե գյուղը, իսկ արհեստը դարձավ ազատ։ 1840-1870-ական թվականները համարվում են Բորգորոդսկոյի փորագրության լավագույն տարիները։

1890-1900-ական թվականները համարվում են Բոգորոդսկոյի խաղալիքների արտադրության զարգացման շրջանն է։ 1891 թվականին Սերգիևո քաղաքում կազմակերպվեց ուսուցողական ցուցադրական սեմինար, որտեղ համատեղվեց ուսումնական հաստատության գործառույթները, խաղալիքներ վաճառվեց Ռուսաստանում և արտահանվեց արտեկիր։ Մի քանի տարի շարունակ Ս.Տ.Մոռոզովի աջակցությամբ բացվեց Մոսկվայի արհեստագործական թանգարանը։ Փաստորեն, դա մի ամբողջ շարժում էր, որը վերածնում ու աջակցում էր ազգային ժողովրդական արհեստի ազգային հիմքին։ Բոգորոդյան արհեստի մշակման հարցում մեջ մեծ դեր են խաղացել Ն.Դ.Բարտրամը, Վ.Ի.Բորուցկին, Ի.Ի.Օվեշկովը։

Պրոֆեսիոնալ նկարիչ, կոլեկցիոներ, հետագա Խաղալիքների պետական թանգարանի (այժմ ՝ Գեղարվեստի և մանկավարժական խաղալիքների թանգարան) հիմնադիր և առաջին տնօրեն Ն. Դ. Բարտրամը առաջիններից էր, որ փորձեց պահպանել և վերածնել հին ավանդույթները։ Սակայն, տենելով, որ արհեստավորների մոտ դժվարություն է ներկայացնում հին փորագրություններ անելը՝ նրանք նոր երանգ հաղորդեցին փորագրությանը համադրելով հինն ու նորը։ Այս առաջարկությանը դեմ էր նկարիչ և կոլեկցիոներ Ա.Բեունան, որը այդ գործընթացը համարում էր արհեստի արհեստական փրկություն։

1913 թվականին Բոգորոդսկոյում գործարան բացվեց, որով գյուղը տնտեսական անկախություն ձեռք բերեց գնորդներից։ Գործարանի ստեղծման նախաձեռնողները այդ շրջանում բավականին հայտնի մարդիկ էին՝ Ա.Յա.Չուշկինը և Ֆ.Ս.Բալաևը։ Արտելի գլուխ կանգնած էին «գեղարվեստական խորհուրդը», որը բաղկացած էր ամենահին և փորձառու արհեստավորներից։ Նորեկները, որ առաջին անգամ էին մտնում գործարան, սկզբից ամենահեշտ գործի վրա էին աշխատում, իսկ եթե նորեկը կարողանում էր խաղալիք պատրաստել, նրան ավելի բարդ կոմպոզիցիաներ էին տալիս։

Խորհրդային տարիներին

Հոկտեմբերյան հեղափոխույթյունից հետո առաջին տասնամյակում Բոգորոդսկոյում պահպանվել է տեղական արտադրանքը, որի մեծ մասը արտահանվել է։ 1923 թվականին վերակագնվեց Բոգորոդսկոյի արհեստանոցը, որտեղ ավագ սերնդի վարպետները շարունակեցին աշխատանքը, որը եղել է Բոգորոդսկոյի առաջատար ճյուղերից մեկը։ Հասարակական կարգի փոփոխությունը հնարավորություն տվեց վարպետներին որոնել նոր ձևեր և գեղագիտական լուծումներ։ Այնուամենայնիվ հենց այդ ժամանակ էր, որ ի հայտ եկավ «կեռապաշտության» խնդիրը։ 1930-ական թվականներին հայտնվեց խաղալիք-քանդակը, որն առանձնանում էր իր թեմայով և հասկացողությամբ։

Հաջորդ երկու տասնամյակների ընթացքում (1930-ից — 1950 թվականները) արհեստի ոլորտում կրկին միջամտեցին արհեստավարժ նկարիչներ և արհեստաբաններ, քանի որ այս ժամանակահատվածում ստեղծվեց Արվեստի արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտը։ Ոչ միայն փորագրության, այլև այլ ոլորտներում առաջացավ քաղաքականացում։ Վարպետներին համարեցին խորթ և անտեղյակ գյուղացիական բնույթի հարցերին։ Բոգորոդսկի քանդակները նպաստեցին հեքիաթում վառ ու հիշարժան պատկերների ստեղծմանը։ Այս տարիներին պատմական թեման տեղայնացվել է։ Առաջին հերթին դրանում արտացոլվեցին Հայրենական մեծ պատերազմի իրադարձությունները։

Գործարանի տեսքը

Բոգորոդսկի պատմության ողբերգական տարիներից մեկը կարելի է համարել 1960 թվականը, երբ գյուղի արհեստանոցը փակեցին և դրա փոխարեն գործարան բացեցին։ Այդ գործընթացը պատշաճ կերպով կոչվում է խռովում։ Այդ պահից սկսած արդյունաբերությունը սկսում է դանդաղել և դրան փոխարինելու են գալիս «արհեստի արդյունաբերություն», «ծրագիր» արտահայտությունները։ Մեկ տասնամյակ ու կես հետո ճակատագրի չար հեգնանքով՝ Բոգորոդսկոյե գյուղը իր լանդշաֆտով գրավեց էլեկտրատեխնիկների ուշադրությունը։ Իրավիճակը վատթարացավ։ Քանդվեց գերաններից շինված տները, կտրատվեցին այգիները։ Վարպետների փորագրությունները տեղափոխվեցին շենքերի բարձր հարկեր, իսկ ավանդական արհեստագործության հետագա շարունակությունը մնաց խնդրահարույց վիճակում։ Գ.Լ.Դայնը 1984 թվականին «ԽՍՀՄ դեկորատիվ արվեստ» ամսագրում գրել է.

«…փոքրիկ, խեղճ գյուղ, որ կարծես գտնվում է նորակառույց մեծ շենքերի կողքին։ Հավանաբար անվտանգության գոտին նրան չի փրկում։ Անխուսափելիորեն կփոխվի մարդկանց կյանքի ձևը, նրանց հոգևոր ու բարոյական տեսքը, ինչը նշանակում է որ Բոգորոդսկոյի արհեստը կվերափոխվի»

1970 — 1980-ական թվականներին Բոգորդսկոյի գործարանում աշխատում էր շուրջ 200 փորագրող։ Նրանց թվում էին մեծ վարպետներ, որոնք հետաքրքիր նմուշներ էին մշակում։ 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին տեղի ունեցած աղմկահարույց իրադարձությունների պատճառով արհեստի ոլորտում վիճակը ավելի վատացավ։ Ներկայումս Բոգորոդսկոյի փորագրության արդյունաբերությունը գտնվում է անկայուն վիճակում։ Կորցրած շուկաները, հումքը, որ թանկացել էր, էներգիայի բարձր գները անբարենպաստ պայմաններ են ստեղծել ոլորտի բարելավման համար։ Վերջին տասնամյակում Բոգորոդսկոյի արվեստի, քանդակագործության գործարանն այնքան հաճախ է փոխել անվանումը, որի տեղի փորագրիչներից մեկը ասել է. «մեզ հազիվ թե հաջողվի փոխել ցուցանակներն ու նամականիշները»։ Բոգորոդսկոյում ստեղծվել են 2 կազմակերպություններ, որոնք թողարկում են նույն արտադրանքը։ Լավագույն վարպետները լքում են «պաշտոնական արհեստը», բայց տանը շարունակում են ստեղծել բարձր մակարդակի իրեր, չնայած որ ոչ բոլորը կարող էին դա անել։ Երիտասարդ վարպետների մեծ մասը հետևում է շուկային՝ ստեղծելով այնպիսի աշխատանքներ, որոնք որոշ չափով նման են ժողովրդական փորագրությանը, կամ հեռու են նրանից։ Առաջատար արհեստավորներից մեկը՝ Ա.Պաուտովը, որ դեռևս աշխատում էր այդ ոլորտում, դառը հեգնանքով ասել է.

«1812 թվականին Մոսկվայում սառնամանիքները ջախջախեցին ֆրանսիացիներին, իսկ գերմանացիները 1941 թվականին կոչնչացնեն Բոգորոդսկոյի փորագրիչներին».

Քանդակագործը հիմանականում քանդակում էր ամանորյա սիրելի կերպար Ձմեռ պապիկին, որին փոխարինելու եկավ արջը։ Հաճախ խանութներում հանդիպում էին ավելի վատ տեսքի և որակի քանդակներ քան Բոգորոդսկոյի խանութներում։ Բոգորոդսկոյի խաղալիքների և քանդակների հետաքրքրությունը նվազում է՝ կատարողական ցածր որակի, գեղարվեստական ցածր մակարդակի և բավականին բարձր գնի պատճառով։

Արդիականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս այս ոլորտում իրավիճակը բարդ է, բայց գործարանը շարունակում է արտադրանք արտադրել։ Բոգորոդսկոյի արվեստաարդյունաբերական քոլեջում ծանր իրավիճակ է ստեղծվել։ Սա տեղի երիտասարդության մշտական պակասի արդյունք է։ Ռուսաստանի ֆեդերացիայի ուսանողների ներհոսքը նպաստում է Բոգորոդսկի արվեստի մասսայականացմանը, մյուս կողմից նրանք չեն պահպանում նաև դասական Բոգորոդսկոյի փորագրության ավանդույթը։ Քանդակագործության տեխնիկայի դասընթացի ժամերը նվազագույնի են հասել, իսկ քանդակի քանդակի մոդելավորման դասընթացները հեռացվել են ուսումնական ծրագրից։

Բոգորոդսկոյի փորագրության խորհրդային տարիների վարպետներից են՝ Ֆ.Ս. Բալաևը, Ա.Գ.Չուշկինը, Վ.Կ.Ստուլովը, Մ.Ա.Պրոնինը և ուրիշներ[1]։

Մկները թաղում են կատվին Ֆ.Դ.Երոշկինի աշխատանքը (1879-1936) թվականներ

Արհեստի առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոգորոդսկոյի փորագրությունը կատարվում է հատուկ "բոգորոդյան դանակով"[2]:

Փորագրումը հիմնված է "թռիչքի" սկզբունքի վրա, այսինքն՝ հաշվի են առնվում փայտի բոլոր հատկությունները և բաղադրությունը, քանի որ կարող է փչանալ ու կոտրվել։ Հաշվի է առնվում մանրաթելերի ուղղությունը վերամշակման ընթացքում։ Փայտի ձևը սահմանում է "չուրակը"՝ սղոցով կտրվածքը։

Արհեստի առանձնահատկություններից մեկը շարժվող խաղալիքների արտադրությունն է։ Ամենահայտնի խաղալիքը՝ «Դարբինները», սովորաբար պատկերում են մի տղամարդու և արջի, որոնք հարվածում են սալիկին։ Այս խաղալիքը, որի տարիքը որոշ աղբյուրների[3] գերազանցում է 300 տարին, դարձել է ինչպես Բոգորոդսկու արհեստի, այնպես էլ հենց Բոգորոդսկոյե գյուղի զինանշանը։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Большая советская энциклопедия, 3 изд. Лит.: Василенко В. М., Русская народная резьба и роспись по дереву XVIII—XX вв., М., 1960.
  2. Резьба по дереву
  3. «История Богородской фабрики». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոգորոդյան փորագրություն» հոդվածին։